Հանրության համար ավելի քան 2 դար անհասանելի գլուխգործոցը աճուրդի կհանվի: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Sotheby’s աճուրդում կներկայացվի իտալացի նկարիչ Տիցիանի վրձնի 16-րդ դարի գլուխգործոցը՝ «Վեներան և Ադոնիսը» կտավը:
«Վեներան և Ադոնիսը» կտավի համար նախատեսվում է մինչև 13,7 մլն եվրո ստանալ:
Աճուրդի տունն ընդգծել է, որ այն Տիցիանի ամենանշանակալի աշխատանքն է, որը աճուրդի է հանվել այս ժամանահակատվածում:
Ընդհանուր առմամբ, Տիցիանը այս կտավի վեց տարբերակ է նկարել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի համար: Նկարները գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում:
Կտավը, որը աճուրդի կհանվի Sotheby’s-ի կողմից, ավելի քան երկու դար անհասանելի էր լայն հանրությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







