Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:43

Ադրբեջանը հրթիռակոծել է Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը. Սանոսյան

Ադրբեջանը հրթիռակոծել է Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը. Սանոսյան

Այսօր ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է, թե ադրբեջանական հրթիռակոծությունների հետևանքով ինչպիսի վնասներ են կրել քաղաքացիական ենթակառուցվածքները։

«Թշնամին թիրախավորել է մեր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները։ Այդ մասին է խոսում քաղաքացիական բնակչության շրջանում առկա զոհերի ու վիրավորների քանակը՝ 4 զոհ և 6 վիրավոր», — նշել է Սանոսյանը՝ հավելելով, որ տարբեր ուղղություններով և տարբեր ոլորտների բազմաթիվ ենթակառուցվածքներ ևս լուրջ վնասներ են կրել։ Ըստ Սանոսյանի՝ դրանց թվում կան դպրոցներ, մանկապարտեզներ, վարչական շենքեր, մարդականց անհատական տներ և արտադրական տարածքներ, էլեկտրահաղորդման գծեր, կամուրջներ, գազի խողովակներ, որոնք դրանք բավականն լայն աշխարհագրություն ունեն։

Դրանց շարքում Սանոսյանն առանձնացրեց Հայաստանից Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերին հասցված հարվածը։ «Ինչպես գիտեք Հայաստանը մեծ քանակությամբ էլ.էնեգիա է արտահանում Իրան։ Կարող է թվալ, թե դա պատահաբար է եղել, բայց 12 ժամ շարունակ մեր մասնագետները չէին կարողանում մոտենալ այդ հատվածին։ Ամեն անգամ, երբ մոտնում էին, որպեսզի վերականգնեն այն, կրակահերթի տակ էին հայտնվում և հետ վերադառնում։ Այդ պատճառով մենք ստիպված եղանք ավելցուկ մեծ քանականությամբ հոսանք ունենալու պատճառով ատոմակայանի, Երևանի ՋԷԿ-ը և այլ էեկտրականություն արտադրող կայանների հզորությունը իջեցնել։ Դիտավորյալ խախտվեց մեր էներգետիկ համակարգը»,-նշեց Սանոսյանը՝ հավելելով, որ սա տիպիկ նկարագրում է այն, որ հստակորեն թիրախավորվել էր քաղաքացիական ենթակառուցվածքը։

Նա ներկայացրեց մեկ այլ կարևոր ռազմակավարական օբյեկտի՝ Կեչուտի ջրամբարի հրթիռակոծությունը։ «Հրթիռակոծվել է Կեչուտի ջրամբարը, վնասներ չկան, քանի որ արկերը հայտնվել էին ջրամաբարում, բայց եթե պատվարին դիպչեին, լուրջ վնասներ կլինեին։ Ջրամաբարն ամբողջովին լցած էր, հետևանքները լուրջ էին լինելու այդ դեպքում», — նշեց ՏԿԵ նախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը:  Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+