Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:37

Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է բացառել թերի նախագծերի մշակումը

Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է բացառել թերի նախագծերի մշակումը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը։ Քաղաքապետարանը ներկայացրել է մանրամասներ արդյունքների վերաբերյալ։

Մայրաքաղաքում ընթացքի մեջ է հեղեղատար համակարգերի մաքրման գործընթացը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Վեոլիա Ջուր» ընկերությանն առաջարկել է ըստ հասցեականության հեղեղատարների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել նաև քաղաքապետարանին: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շրջայցերի միջոցով, ըստ հասցեների գրանցել խնդիրները, որպեսզի տեղումների ժամանակ հեղեղումներ չլինեն:

Ամփոփելով աշխատանքային շրջայցերի արդյունքները՝ Երևանի քաղաքապետը բարեկարգվող տարածքները ծրագրում ոչ լիարժեք ընդգրկելու վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել: Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է բացառել թերի նախագծերի մշակումը և հետևել, որպեսզի բարեկարգման ծրագրերը կրեն համալիր բնույթ:

Քաղաքապետարանը հայտնում է, որ «Շտապբուժօգնություն» ընկերության զանգերի կենտրոնում ներդրված համակարգն առավել արդյունավետ է դարձրել կանչերի արձագանքման գործընթացը: Օրական՝ 1-03 հեռախոսահամարի մուտքային 20-30 հեռախոսազանգ հետադարձ կապի հնարավորություն է ստանում:

Անվտանգության ապահովման նպատակով էտվում և հեռացվում են ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը: Խնդրահարույց հասցեները տրամադրվում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին, աշխատանքները կրում են պարբերական բնույթ:

Երևանի քաղաքապետարանը ոստիկանության հետ համատեղ քաղաքի տարբեր հատվածներում շարունակում է ուժեղացված ստուգայցերը՝ բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Զեկուցվել է, որ վերջին շաբաթում ապօրինի փողոցային առևտրի 36 արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ։ Ընթացքում է գտնվում 112 վարչական վարույթ։

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Բազայում առկա 14167 տնտեսվարողից շուրջ 70%-ն արդեն ծանուցվել է: Քաղաքապետը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել գործընթացը՝ հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ևս, սահմանված կարգի համաձայն, տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը:

Աղբահանությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով մայթերի փոքր աղբամանների մեջ տեղադրվել են պոլիէթիլենային տոպրակներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+