Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:13

Հայաստանի համար «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է. Ալեն Սիմոնյան

Հայաստանի համար «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է. Ալեն Սիմոնյան

Հայաստանի համար «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է, որը չի կարող անցնել: Այն չկա որևէ բանակցային փաստաթղթի մեջ և Հայաստանի տարածքով հնարավոր է տեղափոխվել Նախիջևան միայն ՀՀ օրենքին համապատասխան: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ իշխանությունները բոլոր դեպքերում գնում են խաղաղության հաստատման օրակարգով: Եվ ի հեճուկս այն կանխատեսումների, թե այս իշխանությունները չեն կարողանալու բանակցել հարևան պետության հետ,  հաջողությամբ բանակցում ենք:

«Մեր քաղաքացիները և մենք գտնում ենք, որ պետք է առաջնայինը՝ լուծենք մեր անվտանգային հարցերը, իսկ անվտանգության հարցերը երկու ձևով են լուծում՝ խաղաղություն հաստատելով հարևանների հետ և ուժեղ բանակ ունենալով»,- ասաց Սիմոնյանը՝ մատնանշելով խաղաղության օրակարգն ու բանակի ուղղությամբ օրենսդրական նախաձեռնության և կադրային մեծ փոփոխությունների հանգամանքը:

Իսկ բանակից 24 միլիոնի դիմաց ազատվելու մասին խոսելիս Սիմոնյանը շեշտեց, որ այն պետք է դնել արհեստավարժ դիրքերի վրա: Շատերն են ազատվում բանակից, իսկ այդ գումարը հնարավորություն կտա ունենալ ավելի արհեստավարժ ու պրոֆեսիոնալ բանակ, ասաց ԱԺ նախագահը՝ նշելով, որ մեկ զինվորի գումարով կարելի է երկու արհեստավարժ զինծառայողի սպասարկել:

Խոսելով սահմանային նոր էսկալացիաների մասին, Սիմոնյանն ասաց, որ դա ավելի շուտ ադրբեջանական հռետորաբանությունն է ու այս կամ այն ֆորմատի բանակցությունների վրա ազդեցություն թողնելու ցանկությունը: Այդ ոճին, Սիմոնյանի խոսքով, արդեն ծանոթ ենք, սակայն չպետք է հանգիստ նստել ու ասել՝ դա որևէ բան չի նշանակում: 

«Սահմանային սադրանքները մշտապես զուգորդվում են հանդիպումներով, դրաց վրա ինչ-որ ազդեցություն ունեալու համար՝ թե հանդիպումներից առաջ, թե հետո: Դա հայտնի ձեռագիր է»,- ասաց Սիմոնյանը: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+