Ռազմական բժիշկ, դիմածնոտային վիրաբույժ Արմեն Հովսեփյանն իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել 2016թ. ապրիլյան քառօրյա, ինչպես նաև 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ: Կյանքեր փրկելու առաքելությանը հավատարիմ՝ նա հարյուրավոր զինծառայողների է դուրս բերել մարտադաշտից:
Ասում՝ մանկուց ցանկացել է զինվորական դառնալ, բայց մայրն ուզել է, որ բժիշկ դառնա: Արմեն Հովսեփյանի խոսքով՝ իարգործել է և՛ զինվորկան, և՛ բժիշ դառնալու նպատակները:
«Առաջինը թերևս ավելի կարևոր էր ու պատասխանատու, նաև ավելի ոգևորող, հետո արդեն կարևորը Հիպոկրատի երդումն էր: Առաջնահերթը զինվորկան լինելն է, հետ օգնելը զինվորականներին»,-նշում է ռազմական բժիշկը, որի համար ամենաառաջնայինը զինվորականի համազգեստն է:
44-օրյա պատերազմի ժամանակ բժիշկ Հովսեփյանը բուժծառայության կազմակերպիչ էր: Պատերազմի ժամանակ բժիշկը ևս վիրավորվել է:
«Ծանր էր գիտակցել, որ մարդկային կորուստներ ենք ունեցել, ծանր էր հասկանալ, որ ընկերներ ենք կորցրել»,-պատմում է բժիշկը:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







