Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:37

17 անուն 153 երաժշտական գործիք՝ համայնքային արտադպրոցական հաստատություններին. հատկացվել է 70 մլն դրամ

17 անուն 153 երաժշտական գործիք՝ համայնքային արտադպրոցական հաստատություններին. հատկացվել է 70 մլն դրամ

17 անուն 153 երաժշտական գործիք՝ համայնքային արտադպրոցական հաստատություններին: 2022թ. համայնքային բյուջեից շուրջ 70 մլն դրամ է հատկացվել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունները սպասված գույքը հանձնել են մշակութային օջախներին: Երաժշտական ու արվեստի դպրոցների մանկավարժների ու սաների հետ միասին հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Ներկայացնելով ծրագրի ընթացքը՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը նշել է, որ համայնքը նախանշում է ավելացնել այդ նպատակին ուղղված միջոցները՝ բյուջեն հասցնելով շուրջ 100 մլն դրամի:

Գերատեսչությունից հայտնում են, որ արտադպրոցական կրթության հասանելիության և մատչելիության ապահովմանն ուղղված այս ծրագիրն ունի նաև սոցիալական կարևոր բաղադրիչ. երբեմն՝ բազմաթիվ օժտված երեխաներ գեղարվեստական կրթության համակարգից դուրս են մնում` երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար բավարար միջոցներ չունենալու պատճառով:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նախաձեռնվող ծրագրերի շնորհիվ մշակութային օջախների տաղանդաշատ սաները, ստանալով լիարժեք կրթություն, հայաստանյան ու միջազգային մրցույթներում և փառատոներում կշարունակեն բարձր պահել մեր երկրի ու քաղաքամայր Երևանի պատիվը:

Երաժշտական նոր գործիքների տրամադրման ծրագրում ընդգրկված են համայնքային բոլոր՝ 24 երաժշտական և արվեստի դպրոցները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+