Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:31

Ինչ «պագոն» ուզում է լինի ուսին, ինչ մեդալ՝ դոշին, բանակից գողացող գեներալը չի ներվելու․ Փաշինյան

Ինչ «պագոն» ուզում է լինի ուսին, ինչ մեդալ՝ դոշին, բանակից գողացող գեներալը չի ներվելու․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է վերջին շրջանում պատերազմին առնչվող հարուցված քրեական գործերին, մի շարք գեներալների ձերբակալություններին, կալանավորումներին։

«Իմ զգացողությունն այն է, որ դրանց հետևությունը լինելու է այն, որ, այո, կարող էր պատերազմի այլ ելք լիներ։ Չափազանց կարևոր է, որ մենք, ի վերջո, գտնենք այդ պատասխանը։ Ինչո՞ւ այլ ելք չեղավ։ Արդյո՞ք կային ինչ-որ ուժեր, որոնք շահագրգռված էին պատերազմի այդ ելքով, և ուզում էին, որ այդպես լինի, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա։ Ես պնդում չեմ անում, բայց հիմա փաստեր են ի հայտ գալիս, և իմ մոտ գնալով ուժեղանում է այդ հարցը։ Ոմանք փորձ էին 2020-ին, 2021-ին տպավորություն ստեղծել, թե իշխանությունն ու անձամբ ես ուզում ենք պատերազմի հանգամանքները կոծկել, ծածկադմփոց անել։ Իշխանությունը շահագրգռված է, որ ճշմարտությունը բացահայտվի։ Ասում են՝ ուզում է բանակի վրա քցի, ի՞նչն ենք բանակի վրա քցում։ Ուզում ենք հասկանալ, որտեղ ինչ է տեղի ունեցել։ Հրամանատարներից հրամաններ են եղել, որ ես չեմ կարող հասկանալ ո՛չ քաղաքականապես, ո՛չ բարոյապես, ո՛չ ռազմական առումով»,-նշեց Փաշինյանը։

Նա անդրադարձավ նաև այն մեղադրանքներին, թե «իշխանությունը Շուշին տվել է, Շուշին ծախել է»։

«ՀԻմա քրեական գործ է հարուցված, մարդ է կալանավորված, հիմա էլ հանդես են գալիս պաշտպանությամբ։ Ես չեմ հասկանում՝ ո՞վ է Շուշին տվել։ ես չեմ հասկանում՝ ինչի են պաշտպանում։ Բա սրեր էիք ճոճում, թե՞ ձեզ ճշմարտությունը չէր հետաքրքրում, այլ հետաքրքրում էր ժողովրդի կողմից ընտրված իշխանությունից մի քանի հոգու պատերի տակ գնդակահարելն ու ասելը՝ վերջ, թեման պրծավ։ Ես ուղիղ խոստանում ենք՝ չի պրծնելու այս թեման։ Մինչև վերջին թելը պիտի բացահայտվի»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ 2018-ից հետո բանակի վրա հսկայական միջոցներ են ծախսել։
«Բայց պարզվում է, որ նույնիսկ մեր պայմաններում տրված միջոցները միշտ չէ, որ տեղ են հասել։ Իսկ ինչո՞ւ պետք է ներենք որևէ մեկին։ Ի՞նչ պագոն ուզում է լինի ուսին, ինչ մեդալ՝ դոշին, բանակից գողացող ոչ մի գեներալ չի ներվելու»,-ասաց նա։

Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին մամուլում լուրեր տարածվեցին, որ Արցախից Հայաստան ճանապարհին եղել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՊԲ նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի ներկայիս գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Արզումանյանը ձերբակալվել է։ Նշվում էր նաև, որ նրան մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից տարածքների պաշտպանությունը կազմակերպելիս ծառայողական պարտականություններին անփույթ վերաբերվելու համար, «որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ վերահսկել են Շուշի քաղաքը և նրա շրջակայքը, և մեր ստորաբաժանումները կորուստներ են կրել»։ Ավելի ուշ Մ․ Արզումանյանն ազատ էր արձակվել, իսկ հետո կրկին կալանավորվել։

Հիշեցնենք նաև, որ ավելի ուշ  մեղադրանք է առաջադրվել նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի նկատմամբ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած պաշտոնեական անփութության հատկանիշներով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+