• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Հունիս 2026 05:09
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Շուշիի պաշտպանության ձախողում. ՔԿ-ում հայտնել են Արզումանյանի ձերբակալման պատճառը

Զինված ուժեր, Իրավունք,
30 Օգոստոս 2022 20:16
ShareShareShare
Շուշիի պաշտպանության ձախողում. ՔԿ-ում հայտնել են Արզումանյանի ձերբակալման պատճառը
telegram

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։
Այսպես.
Գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, անձնական պատասխանատվություն կրելով ենթակա զորքերի պատրաստության և պատրաստականության, կիրառման, ինչպես նաև՝ զորքերին (ուժերին) առաջադրված խնդիրների հաջող կատարման համար, 2020 թվականի հոկտեմբերի 30-ից Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայի կազմակերպման ընթացքում չի ապահովել զորքերի (ուժերի) մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու սահմանված ժամկետներում առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի վերահսկել առաջադրված խնդիրների կատարումը և չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, ընդունած որոշումների իրականացման նկատմամբ չի դրսևորել հաստատակամություն ու վճռականություն, օպերատիվ ու ճկուն չի արձագանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման կայունությունը, անընդհատությունը, օպերատիվությունը, ներդաշնակ և լիարժեք հրամանատարությունը։
Մասնավորապես, գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն իր կողմից արձակված մարտական կարգադրությամբ Շուշիի հարակից շրջանների պաշտպանական բնագծի չպահվող հատվածում չի հանձնարարել զորք տեղակայել, չի նշել հարևանների խնդիրները, սահմանազատման գծերը: Հոկտեմբերի 31-ին N ստորաբաժանման զբաղեցրած բնագծի աջակողմյան տեղամասում, ինչպես նաև Շուշի-Լիսագոր ավտոմայրուղու հատվածում անհրաժեշտ պաշտպանություն չի կազմակերպել, այն պայմաններում, երբ դեռևս հոկտեմբերի 27-ից իր ենթակայության տակ ունեցել է Շուշիի ուղղությունում գտնվող N զորամասի հենքի վրա կազմավորված 95 զինծառայողներից բաղկացած հատուկ հրաձգային վաշտը, հոկտեմբերի 27-ից և 28-ից՝ իրենց պաշտպանության տեղամասից դուրս եկած՝ համապատասխանաբար N զորամասի երկու առանձին գումարտակները՝ բաղկացած ընդհանուր 365 զինծառայողներից, որոնք տվյալ ժամանակահատվածում ներգրավված չեն եղել մարտական խնդիրների կատարմանը։
Բացի այդ, մինչև 2020 թվականի նոյեմբերի 6-ը ներառյալ Մ.Ա.-ն իր կողմից ստորագրված օպերատիվ ամփոփագրերում իրադրությունը ներկայացնելիս նշել է, որ շարունակում է խնդիրը կատարել, այդ թվում՝ Շուշի քաղաքի ուղղությամբ, իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, այն պայմաններում, որ 2020 թվականի նոյեմբերի 5-ին հակառակորդի խմբերին հաջողվել է ներթափանցել Շուշի քաղաք։ Վերջինիս որոշմամբ Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայում նշված ստորաբաժանումները ներգրավվել են ժամանակավրեպ, մասնավորապես՝ նոյեմբերի 5-ին N զորամասի մեկ հրաձգային գումարտակը տեղակայվել է Շուշի–Քարին Տակ խաչմերուկից մինչև «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի սկզբնամաս՝ կամարի մոտակայք, սակայն մինչ այդ հակառակորդի ստորաբաժանումներն արդեն իսկ հսկողության տակ են վերցրել Քարին Տակ բնակավայրը, Շուշի–Լիսագոր մայրուղու՝ «Զառըսլի» կոչվող տեղամասի հատվածը, և «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի խորքն ընկած հատվածները, որպիսի պայմաններում գումարտակի անձնակազմը չի հասցրել կազմակերպել կայուն պաշտպանություն, տվյալ ուղղություն տեղափոխվելով՝ անմիջապես հայտնվել է շրջափակման վտանգի տակ և պաշտպանության փոխարեն անցել է ինքնապաշտպանության՝ կրելով զոհեր և վիրավորներ, մինչդեռ նշված ստորաբաժանումը դեռևս նոյեմբերի 1-ից պատրաստ է եղել ներգրավվել մարտական գործողություններին։
Բացի այդ, Շուշիի պաշտպանողական օպերացիայում չեն կիրառվել դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 15-ից մարտական գործողություններում ներգրավվելու պատրաստ երկու առանձին մոտոհրաձգային գնդերի գումարտակները՝ յուրաքանչյուրը բաղկացած 250 զինծառայողից, իսկ դեռևս հոկտեմբերի 20-ից՝ շուրջ 150 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումներ, այսինքն՝ ընդհանուր 650 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։
Բացի այդ, Մ.Ա.-ի կողմից խախտվել են զորքերի միանձնյա ղեկավարման, ենթականերին առաջադրված խնդիրների կատարման եղանակների որոշման նախաձեռնողականության տրամադրմամբ կենտրոնացված կառավարման սկզբունքները. Շուշիի ուղղությամբ գործող զորքերի ղեկավարներն իրադարձությունների անընդհատ փոփոխման պայմաններում չեն հասցրել տեղում ուսումնասիրել յուրային ստորաբաժանումներին և դրանց տեղակայման վայրերը, կիրառել դրանց ըստ անհրաժեշտության, ապահովել Շուշիի ուղղությամբ գործող կանոնավոր բանակի ստորաբաժանումների և աշխարհազորի միջև անհրաժեշտ համագործակցությունը, պաշտպանության մի շարք տեղամասերում՝ Շուշի-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքում, տվյալ խաչմերուկից մինչև Շուշի–Քարին Տակ խաչմերուկն ընկած հատվածում, ստորաբաժանումներ չեն տեղակայվել («Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների հատվածով հակառակորդը շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և շրջափակման մեջ վերցրել Շուշի քաղաքը)։
Այսպիսով, գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. 2020 թվականի նոյեմբերի 2-ին՝ կեսօրին, հակառակորդի ստորաբաժանումներն աջ թևից շրջանցել են յուրային N ստորաբաժանման անձնակազմին
(չնայած այն հանգամանքին, որ ստորաբաժանման հրամանատարը Մ.Ա.-ին զեկուցել է պաշտպանության բնագծի աջակողմյան հատվածի չպահվելու, իսկ հետագայում՝ այդ տեղամասով հակառակորդի ստորաբաժանումների շրջանցում կատարելու մասին)՝ Սղնախ գյուղից շարժվելով «Նաբիլար» և «Զառըսլի» կոչվող տեղամասերի ուղղություններով՝ Շուշի քաղաքի և Լիսագոր բնակավայրի միջտարածություն, որից հետո նոյեմբերի 4-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Շուշի-Լիսագոր մայրուղու «Նաբիլար» և «Զառըսլի» կոչվող տեղամասերում հատել են մայրուղին, անցել «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների ուղղությամբ՝ տիրելով բարձունքին, կուտակել իրենց ուժերը և առաջխաղացումը զարգացրել դեպի Շուշի քաղաք, այնուհետև շրջանցել են Շուշի - Քարին Տակ խաչմերուկում տեղակայված յուրային ստորաբաժանումներին և նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքից ներթափանցել Շուշի քաղաք՝ նոյեմբերի 7-ից ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելով Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները, ժամանակավրեպ կիրառելու հետևանքով, տվել են զոհեր և վիրավորներ:
2022 թվականի օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն): Ազատության մեջ գտնվող մեղադրյալ Մ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույն օրը որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին։
Նախաքննությունը շարունակվում է։

telegram
Tags: մԻՔԱՅԵԼ աՐԶՈՒՄԱՆՅԱՆՇուշիՔԿ

Հարակից հրապարակումներ

Анна Акопян заявила о намерении подать в суд на «Независимого наблюдателя»

Բարեգործության արգելքը խախտելու դեպքերով հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ

31 Մայիս 2026 00:41

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է Աննա Հակոբյանի դեմ հայցեր նախապատրաստելու մասին։ Այս մասին Իոաննիսյանը հայտնել է Pastinfo.am-ին։...

ԿԸՀ-ն որոշել է՝ «Անկախ դիտորդը» պետք է հեռացնի իմ վերաբերյալ գրառումները․ Մարուքյան

ԿԸՀ-ն որոշել է՝ «Անկախ դիտորդը» պետք է հեռացնի իմ վերաբերյալ գրառումները․ Մարուքյան

30 Մայիս 2026 14:22

Սամվել Կարապետյանը դատի է տվել ԱԺ նախագահին՝ պահանջելով 6 մլն դրամ

Սամվել Կարապետյանը դատի է տվել ԱԺ նախագահին՝ պահանջելով 6 մլն դրամ

30 Մայիս 2026 14:09

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել...

ԼՀԿ-ն պահանջել է Իոաննիսյանին զրկել դիտորդական հավատարմագրումից

ԻՔՄ-ն և Դանիել Իոաննիսյանը չեն զրկվի դիտորդական մանդատից

30 Մայիս 2026 13:31

ԿԸՀ-ն մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը՝ զրկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և Դանիել Իոաննիսյանին դիտորդական մանդատից, սակայն նաև կոչ...

Военнослужащие после 20 лет службы смогут получить жильё за счёт госбюджета

Արցախցի հաշմանդամ զինվորականից պահանջել են վերադարձնել բնակարանը. ԶԼՄ

30 Մայիս 2026 12:15

Հայաստանի իշխանությունները՝ Արցախի նախկին զինվորականների դեմ հարուցված գործերի կամ արցախցի զինվորականներից բնակարանների առգրավման գործընթացի շրջանակներում, պահանջել են վերադարձնել Պաշտպանության նախարարության...

Уроженца Арцаха задержали после критики в адрес Пашиняна

Օսիպյանը Փաշինյանից պահանջել է ներողություն խնդրել իրենից և արցախցիներից

29 Մայիս 2026 18:15

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո կալանավորված արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը վարչապետից պահանջել է ներողություն խնդրել իրենից և...

Load More
Xosum
  • Լուրեր
Ադրբեջանի հետ արդյունավետ կբանակցենք. Քոչարյան

Փորձում են ՀՀ-ից ստեղծել ՌԴ-ի թշնամի և տանում են Ուկրաինայի ճանապարհով. Քոչարյան

01 Հունիս 2026 00:33
Պյատիգորսկի սրճարանում թունավորման հետևանքով 29 մարդ է հոսպիտալացվել

Պյատիգորսկի սրճարանում թունավորման հետևանքով 29 մարդ է հոսպիտալացվել

31 Մայիս 2026 23:49
Նաիրի Հոխիկյանը ՔՊ ներկայացուցիչներին մեղադրել է իր տան վրա հարձակման մեջ

Նաիրի Հոխիկյանը ՔՊ ներկայացուցիչներին մեղադրել է իր տան վրա հարձակման մեջ

31 Մայիս 2026 23:38
Трамп исключил смягчение санкций против Ирана до подписания сделки

Թրամփը Թուրքիայում ԱՄՆ դեսպանին նշանակել է Իրաքի հարցերով իր հատուկ դեսպան

31 Մայիս 2026 23:27
Вице-премьер РФ пригрозил Армении пошлинами и ростом цен на газ при курсе на ЕС

Օվերչուկն զգուշացրել է Հայաստանին գազի գնի շուրջ սպասվող «ծանր իրավիճակի» մասին

31 Մայիս 2026 22:36
Իսրայելն ընդլայնել է ռազմական գործողությունները Լիբանանում

Իսրայելն ընդլայնել է ռազմական գործողությունները Լիբանանում

31 Մայիս 2026 22:08
Զելենսկին ողջունել է խաղաղության առաջարկված պլանի փոփոխությունները

Զելենսկին հայտարարել է Հայաստանին եվրոպական աջակցության անհրաժեշտության մասին

31 Մայիս 2026 20:45
ՄԱԳԱՏԷ-ն գնահատել է Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքները

ՄԱԳԱՏԷ-ն գնահատել է Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքները

31 Մայիս 2026 19:41
Մայիսի 9-ը պիտի ամրապնդի զորեղ պետություն կերտելու մեր տեսլականը. Գարեգին Բ

Վեհափառը կոչ է արել մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին

31 Մայիս 2026 18:30
Հայաստանը մտադիր է շարունակել մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին․ Մհեր Գրիգորյան

ՀՀ-ից ՌԴ արտահանման խնդիրները տեխնիկական են․ Մհեր Գրիգորյան

31 Մայիս 2026 18:00
«Հայաստան» դաշինքի հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ)

«Հայաստան» դաշինքի հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ)

31 Մայիս 2026 17:15
ՊՍԺ-ի հաղթանակից հետո Ֆրանսիայում ավելի քան 200 տուժած և 700 ձերբակալված կա

ՊՍԺ-ի հաղթանակից հետո Ֆրանսիայում ավելի քան 200 տուժած և 700 ձերբակալված կա

31 Մայիս 2026 16:35
«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Շիրակի մարզում (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Շիրակի մարզում (ուղիղ)

31 Մայիս 2026 15:22
Լուկաշենկոն Հայաստանին հորդորել է չկրկնել Ուկրաինայի փորձը

Լուկաշենկոն Հայաստանին հորդորել է չկրկնել Ուկրաինայի փորձը

31 Մայիս 2026 14:27
ՔՊ-ի քարոզարշավը Նորք-Մարաշում (ուղիղ)

ՔՊ-ի քարոզարշավը Նորք-Մարաշում (ուղիղ)

31 Մայիս 2026 12:40
«Միասնության թևերի» քայլերթը Կապանում (ուղիղ)

«Միասնության թևերի» քայլերթը Կապանում (ուղիղ)

31 Մայիս 2026 12:03
Արման Ծառուկյանը հաղթել է RAF 09-ը մրցաշարում

Արման Ծառուկյանը հաղթել է RAF 09-ը մրցաշարում

31 Մայիս 2026 11:28
ЦБ Армении: курсы валют на 12 января

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում մայիսի 31-ին

31 Մայիս 2026 10:45
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Կասպից ծովում անվտանգության ապահովման հարցը

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 31-ին

31 Մայիս 2026 07:36
Ադրբեջանի հետ արդյունավետ կբանակցենք. Քոչարյան
Ընտրություններ՝ Հայաստանում

Փորձում են ՀՀ-ից ստեղծել ՌԴ-ի թշնամի և տանում են Ուկրաինայի ճանապարհով. Քոչարյան

01 Հունիս 2026 00:33

«Հայաստան» դաշինքը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանրահավաք է անցկացրել Երևանի «Ազատության» հրապարակում:Հանրահավաքի ավարտից հետո դաշինքի համակիրները...

Read moreDetails
Պյատիգորսկի սրճարանում թունավորման հետևանքով 29 մարդ է հոսպիտալացվել
Աշխարհում

Պյատիգորսկի սրճարանում թունավորման հետևանքով 29 մարդ է հոսպիտալացվել

31 Մայիս 2026 23:49

Պյատիգորսկի սրճարաններից մեկում տեղի ունեցած զանգվածային թունավորման պատճառով գրեթե 30 մարդ է հոսպիտալացվել, իրավապահ մարմիններին հղումով հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ