Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:58

ՊՆ-ն Գեղամ Մանուկյանին և Տիգրան Աբրահամյանին թույլ չի տվել այցելել եռամսյա հավաքների վայրեր

ՊՆ-ն  Գեղամ Մանուկյանին և Տիգրան Աբրահամյանին թույլ չի տվել այցելել եռամսյա հավաքների վայրեր

ՀՀ ՊՆ-ն ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ Գեղամ Մանուկյանին և Տիգրան Աբրահամյանին թույլ չի տվել այցելել 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար եռամսյա վարժական հավաքների անցկացման վայրեր։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Վերջինս նշել է, որ թույլտվություն ստանալու համար պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին դիմել են դեռ օգոստսի 18-ին:

«Իբրև ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամներ, երկուսս էլ ակտիվ մասնակցել ենք հանձնաժողովում պաշտպանական ոլորտի, ցավոք, շատ քիչ ներկայացվող բոլոր նախագծերի քննարկմանը։ Շատ հաճախ դրանք եղել են նաեւ աշխատանքային բնույթի՝ լայն հանրությանը ոչ հասանելի։ Մեր այցի նպատակը բխում է նաեւ մեր խորհրդարանական պարտականությունների բուն շրջանակից։ Օգոստոսի 18-ին հղված գրությանը պաշտպանության նախարարը բարեհաճեց պատասխանել օրենքը խախտելով՝ միայն երեք շաբաթ անց։ Երեկ ստացածս գրությամբ Սուրեն Պապիկյանը մտացածին ու կեղծ հիմնավորումներով մերժել է Ազգային Ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամներիս լինել եռամսյա հավաքների տեղակայման վայրերում, իբր հավաքներին ընդգրկված անձնակազմը գտնվում է ներդաշնակման, զինվորական կարգապահության պայմաններին ընտելանալու փուլում։ Խոսքը այն հավաքի մասին է, որի զորակոչվածների շրջանում արդեն եղել են դժբախտ դեպքեր, ցավոք նաեւ՝ մահվան ելքերով»,-մասնավորապես նշել է Մանուկյանը՝ շեշտելով, որ արդեն տեւական ժամանակ է, որ պաշտպանության նախարարությունը խոչընդոտներ է ստեղծում հանձնաժողովի ընդդիմադիր անդամներիս այցելել մարտական հենակետեր, զորամասեր եւ առաջնագիծ։

«Դրան հակառակ, իշխանական պատգամավորների ֆոտոսեսիաների համար զորմասերը միշտ բաց են ու հասանելի։ Ի դեպ, երկարամյա այս հավաքի հետ կապված պաշտպանության նախարարության ստորաբաժանումներից արդեն երկրորդ մերժումն եմ ստանում։ Ավելի վաղ, մինչեւ հավաքը, հաշվի առնելով, որ որդուս եւս ծանուցագիր էր եկել, իսկ նա գտնվում է անազատության մեջ, դիմել էի՝ ինձ զորակոչելու խնդրանքով։ Հատուկ շեշտել էի, որ պատգամավոր լինելուս հանգամանքը հաշվի չառնեն։ Բայց կրկին ստացել էի մերժում, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱԺ պատգամավոր լինելուս պատճառաբանությամբ։ Թերեւս Սուրեն Պապիկյանն իր մերժման համար ունի հիմնավոր վախ՝ այս եռամսյա հավաքը սովորական չէ, ունի քաղաքական պատճառներ ու հավաքի վայրերում կարելի է տեսնել հարյուրավոր մեր հայրենակիցների, որոնց ծանուցագիր էր ուղարկվել, քանի որ նրանք մասնակցում էին Դիմադրության շարժմանը, համոզված են, որ Նիկոլը պետք է հեռանա»,-հավելել է պատգամավորը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+