Կառավարությունից չեն մեկնաբանում Ադրբեջանի նախագահի օգնականի հայտնած տեղեկությանը, թե Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ակնկալվում է համաձայնեցնել աշխատանքային խմբի ստեղծումը, որը պետք է նախապատրաստի Ադրբեջանի ու Հայաստանի միջև Խաղաղության պայմանագիրը:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն Armenia Today-ին տեղեկացրեց, որ ինչպես միշտ եռակողմ հանդիպման արդյունքների մասին հանդես կգան համապատասխան մամուլի հաղորդագրությամբ:
Հայկական կողմը բրյուսելյան առաջիկա հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ առայժմ չի հրապարակել։ Խաչատրյանը նաև նշեց, որ Եռակողմ հայնդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասների չի տիրապետում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ չորեքշաբթի՝ օգոստոսի 31-ին, Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







