Ադրբեջանն ակնկալում է, որ Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը «կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստող աշխատանքային խմբի ստեղծումը»։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Միաժամանակ, ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ ադրբեջանական կողմն «այս գործընթացի առումով Հայաստանի կողմից երկմտանք է տեսնում»։ Նա հիշեցրել է Բրյուսելում նախորդ հանդիպմանը ձեռք բերված սահմանազատման հանձնաժողովի ստեղծման մասին պայմանավորվածությունը։
Նա հավելել է, որ ներկայումս երկու երկրների միջև բանակցությունները հիմնականում ընթանում են սահմանների սահմանազատման, հումանիտար, տրանսպորտի և հաղորդակցության հարցերի ու խաղաղության պայմանագրի մշակման շուրջ։
ԿԸՀ-ն չի մերժել Կարապետյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը․ Հովակիմյան
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չի մերժել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին...






































