Բացի Ուկրաինայի աջակցությունից, դիվանագիտության ղեկավարը քննարկել է Լիբիայում տիրող իրավիճակը, այդ թվում՝ երկրի անվտանգությունը և նախագահական ու խորհրդարանական ընտրությունների շուտափույթ կազմակերպման անհրաժեշտությունը, ինչպես նաև Մալիում տիրող իրավիճակը
Ֆրանսիայի և Իտալիայի արտաքին գործերի նախարարներ Ժան Իվ Լը Դրիանը և Լուիջի Դի Մայոն քննարկել են Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ռեժիմի ուժեղացումը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարարները քննարկել են Ուկրաինային աջակցելու և հակամարտության հետևանքների հաղթահարման ուղղությամբ Ֆրանսիայի և Իտալիայի սերտ համագործակցության շարունակումը։ Նրանք քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացման տարբերակները, մասնավորապես, էներգետիկ ոլորտում», — ճեպազրույցի ժամանակ հայտնել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






