ԵՄ իշխանություններն ուսումնասիրում են, թե արդյոք պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների ունեցվածքը կարող են օգտագործել Ուկրաինայի վերականգնումը ֆինանսավորելու համար, հայտնում է Bloomberg-ը:
«ԵՄ-ի իշխանությունները քննարկում են «պատժամիջոցների ենթարկված ռուս գործարարների» ակտիվների օգտագործումը, Twitter-ում հայտնել է գործակալության թղթակիցը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներ: Միջոցները կարող են ուղղվել Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորմանը, հաղորդում է գործակալությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







