Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:17

Դեռևս Ռուսաստանից ստանում ենք դեղեր և՛ օդային, և՛ ցամաքային ճանապարհով․ Անահիտ Մկրտչյան

Դեռևս Ռուսաստանից ստանում ենք դեղեր և՛ օդային, և՛ ցամաքային ճանապարհով․ Անահիտ Մկրտչյան

Մենք մեծ ծավալով դեղեր ենք ստանում Ռուսաստանի Դաշնությունից, որոնք և՛ ռուսական, և՛ այլ երկրների արտադրության են, բայց այս պահի դրությամբ դեղերի խնդիր չունենք, ներմուծումը նորմալ ընթացակարգով շարունակվում է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Անահիտ Մկրտչյանը, որից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունները ազդել են հայկական դեղերի շուկայի վրա և առաջացրել դեֆիցիտ։

Մկրտչյանը չբացառեց հնարավոր ռիսկերը։

«Հաշվի առնելով երկու երկրների պատերազմական իրավիճակը` այս պահի դրությամբ մենք չենք կարող գնահատել, թե ինչ կարող է լինել, բայց դեռևս Ռուսաստանից ստանում ենք մեր դեղերը և՛ օդային, և՛ ցամաքային ճանապարհով»,- նշեց Մկրտչյանը։

Խոսելով պահեստավորման մասին` ԱՆ դեղորայքային քաղաքականության բաժնի պետն ասաց, որ մեծ քանակի ներմուծում է տեղի ունեցել, որը ենթադրում է երկարատև ապահովվածություն։

«2020-22 թվականների ընթացքում մենք ունեցել ենք դեղերի մեծ քանակությամբ ներկրում։ Այսինքն, եթե որոշակի խոչընդոտներ էլ լինեն, մենք դեղերի խնդիր չենք ունենա։ Ունենք ներմուծված մեծ պաշարներ»,- նշեց Անահիտ Մկրտչյանը։

Մեր հարցին, թե արդյոք առողջապահության նախարարությունը մշակե՞լ է դեղորայքային քաղաքականության որոշակի այլընտրանքային մեխանիզմ, եթե Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունները ձգձգվեն ու դեղերի պաշարները սպառվեն, մեր զրուցակիցն ասաց, որ նախարարությունը դեռևս չի մշակել որևէ մեխանիզմ, քանի որ պաշարները կբավարարեն մինչև 2022 թվականի վերջ։

Ինչ վերաբերում է հանրության մեջ տարածված խոսակցություններին, թե ՌԴ-ում «Ինսուլինի», «Էլ-Թիրոքսին»-ի պաշարների սպառումը կարող է տարածվել նաև Հայաստանի վրա, Մկրտչյանը պարզաբանեց, որ Ռուսաստանից Ինսուլին առհասարակ չի ներկրվում Հայաստան։

«Մեր օգտագործածը դանիական և շվեյցարական արտադրության «Ինսուլին»-ներ են և ներկրվում են անմիջապես արտադրող երկրից։ Իսկ «Էլ-Թիրոքաին»-ի ակտիվ նյութով դեղերի 87 000 տուփ խմբաքանակ է ներկրվել Հայաստան միայն 2022 թվականի ընթացքում»,- եզրափակեց Մկրտչյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+