ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանին Ղազախստանում իրավիճակի սրման ժամանակ օպերատիվ աշխատանքի համար:
«Լարվածության թուլացում ներկայումս չի նկատվում, և ամեն անգամ ստիպված ենք լինում բախվել նոր մարտահրավերների ու սպառնալիքների։ Ակնհայտ է, որ մեր պետությունների առջև ծառացած բոլոր այդ մարտահրավերներն ու սպառնալիքները կարելի է հաղթահարել բացառապես համատեղ գործելով»,- ասել է Պապիկյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







