Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել այդ երկրի երիտասարդների հետ։
«Դուբայ Էքսպո 2022»-ի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ Էրդողանը խոսել է թուրքական ազգային տիեզերական ծրագրի մասին։
«Ալլահի կամքով, Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարեդարձին՝ այսինքն հաջորդ տարի, մեր ազգային և ինքնատիպ հրթիռով ամուր վայրէջք կկատարենք Լուսնի վրա»,- ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նա։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ առաջիկայում ԱՄԷ-ի հետ Թուրքիայի տիեզերական գործակալության արդյունավետ համագործակցումը և փորձի փոխանակումը կլինի փոխշահավետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







