Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:57

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը պարզաբանել է, թե ինչու իր երկիրը զենք չի մատակարարում Երևանին և Բաքվին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը պարզաբանել է, թե ինչու իր երկիրը զենք չի մատակարարում Երևանին և Բաքվին
ԱՄՆ-ն ձգտում է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում, այդ պատճառով էլ սպառազինություն չի վաճառում այս և մյուս կողմին։ Այս մասին փետրվարի 16-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը, հայտնում է Turan-ը։ «Կարևորն այն է, որ օգնենք Հայաստանին և Ադրբեջանին հասնել խաղաղության։ Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ ոչ այս, ոչ էլ մյուս կողմին զենք չտրամադրենք։ Մենք նույնպես պատասխանատվություն ենք կրում՝ լինելով Մինսկի խմբի անդամ։ Ընդգծեմ, որ Ռուսաստանը ևս Մինսկի խմբի անդամ է, բայց այլ կերպ է վերաբերվում իր պարտավորություններին՝ սպառազինություն մատակարարելով և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- ասաց դեսպանը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին միջոցներ և սարքավորումներ է մատակարարում անվտանգության հարցերի լուծման համար: Վերջին տարիներին այդ մատակարարումների ծավալները գերազանցել են 100 մլն դոլարը։ Դեսպանն ընդգծել է, որ խոսքը գնում է ոչ թե սպառազինությունների, այլ սահմանների պահպանության սարքավորումների և միջոցների, Կասպից ծովի ազգային հատվածի մոնիթորինգի, մաքսանենգության կանխման համար ռենտգեն սկաներների մասին: Առաջին հերթին դա վերաբերում է երկրի հարավային սահմաններին, որտեղ թմրաթրաֆիկի հսկայական հոսք է նկատվում։ Մյուս ուղղությունը Կասպից ծովում անվտանգության ապահովման, նավթագազային ենթակառուցվածքների և նավթամուղերի պահպանման օգնությունն է: Այդ նպատակով Ադրբեջանին են հանձնվել առափնյա ռադարներ, սարքավորումներ Կասպից ծովի ազգային հատվածի ամբողջական մոնիթորինգի համար, ասել է ամերիկացի դիվանագետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+