Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:37

Տնտեսվարողներին հարվածում են այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում պատվաստվել․ Լուսինե Բադալյան

Տնտեսվարողներին հարվածում են այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում պատվաստվել․ Լուսինե Բադալյան

Եթե չլինեն սահմանափակումները, կորոնավիրուսի վարակվածության ցուցանիշներն ավելի բարձր կլինեն։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Նրա խոսքով՝ սահմանափակումները կկիրառվեն այնքան ժամանակ, քանի դեռ չունենք պատվաստումների այն քանակը, որը մեզ հնարավորություն կտա ավելի վերահսկելի դարձնել հիվանդության տարածումը։

Անդրադառնալով այն պնդումներին, թե սահմանափակումները միայն ի վնաս տնտեսվարողների են և չեն կանխարգելում վիրուսի տարածումը, պատգամավորն արձագանքեց․ «Տնտեսվարողներին ուղղված որևէ բան չի արվել։ Տնտեսվարողներին չվնասելու համար նույնիսկ վարակի այն փուլում, որի ժամանակ հիվանդացության մակարդակը բարձր էր, մենք «լոքդաունի» չգնացինք, թեև աշխարհի մի շարք երկրներում կիրառվեցին խիստ սահմանափակումներ։ Եթե վարակի է’լ ավելի մեծ տարածվածություն լինի, ստիպված կլինենք շատ ավելի խիստ միջոցներ կիրառել»,- նշեց իշխանական պատգամավորը։

Ըստ Լուսինե Բադալյանի՝ տնտեսվարողներին ոչ թե ավելի շատ հարվածում են պետությունն ու կառավարության ընդունած որոշումներն, այլև այն մարդիկ, ովքեր չն ցանկանում պատվաստվել կամ ՊՇՌ թեստ հանձնել։

«Չեմ կարծում, թե շատ մեծ խնդիր է որևէ օբյեկտ մուտք գործելուց առաջ QR կոդ ցույց կամ ՊՇՌ թեստի պատասխան տալ ։ Տնտեսվարողներին վնասում են հասարակության այն անդամները, ովքեր անհասկանալի պատճառներով ուղղակի դիմադրում են և պայքարում են պատվաստումների դեմ»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե պատվաստված են կամ ներկայացնում են ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+