ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ՊՆ խաղաղապահ բրիգադի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Բացազատված ուսումնական կետերում ստուգվել է զինծառայողների կրակային պատրաստության մակարդակը, անձնակազմը հրահանգավորել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Խաղաղապահ բրիգադի զինծառայողներն իրականացրել են մարտավարական տարբեր վարժանքներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







