ՀՀ սահմանները չեն փոխվել և այդ սահմաններն ամրագրված են 2010 թ.-ի վարչատարածքային սահմանների մասին ՀՀ օրենքում։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկել Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ սահմաններով է ներկայումս Հայաստանը հանդես եկել։
«Մենք ասում ենք, որ Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական ուժերը խախտել են ՀՀ սահմանները, մնացած հատվածներում մենք ունենք որոշակի ստատուս-քվո, որը ֆիքսվել է 2010 թ.-ի օրենքով։ ՀՀ սահմանները չեն փոխվել»,-հայտարարեց վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







