Եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման փաստը կամ թեստավորման բացասական արդյունքները հավաստող փաստաթուղթը, գործատուն իրավունք է ստանում չթուլատրելու աշխատողին աշխատանքի անցնելու։ Այդ մասին, ներկայացնելով աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխություններն, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
«Գործատուն իրավունք է ստանում չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ, և նույն պատճառով 30 օր չներկայանալու պարագայում գործատուն իրավունք է ստանում լուծելու պայմանագիրը։ Իսկ եթե դա տևում է 12 ամսվա ընթացքում 50 օր, ապա նույնպես գործատուն ստանում է պայմանագիրը լուծելու իրավունք», — նշեց նա։
Խոսելով այն հարցի մասին, թե բացի վերը նշվածներից այդ պարագում ինչ է կորցնում աշխատողը՝ Ռուբեն Սարգսյանը նշեց. «Այդ ժամանակահատվածը չի կուտակվելու որպես ամենամյա արձակուրդ և դա չի համարվելու ստաժ։
«Այս նախաձեռնությունն ուղղված է աշխատողների առողջության պահպանմանը»,-եզրափակեց նախարարի տեղակալը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







