ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում շարունակվում են իրականացվել Covid-19-ի դեմ պատվաստումները, որտեղ երկուշաբթի օրվանից առկա է լինելու նաև «Moderna» պատվաստանյութը: Այս մասին հայտնել է ԵՊՀ-ի մամուլի ծառայություն։
««Moderna»-ով պատվաստվել ցանկացող անձանց խնդրում ենք նախապես զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (060) 710-000»,- ասված է ԵՊՀ հայտարարության մեջ:
Armenia Today-ը տեղեկացավ, որ տվյալ համարով զանգարահելուց և հերթագրվելուց հետո քաղաքացին կստանա պատվաստման կանչ, որից հետո կմոտենա ԵՊՀ-ի պատվաստման կետ և կպատվաստվի։
ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը Armenia Today-ին հայտնեց, որ թեև համալսարանի կենտրոնական մասնաշենքում «Moderna»-ով պատվաստում իրականացվում է բոլոր ցանկացողների համար, սակայն առաջնահերթությունը տրվելու է համալսարանականներին։
Նրա խոսքով՝ համալսարանի աշխատակիցների 40 տոկոսն արդեն պատվաստված է, սակայն «Moderna»-ից հետո ցանկացողների թիվը շեշտակի ավելացել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







