Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:53

Ոչինչ երբեք չի կիսել մեր հոգիները․ Անահիտ Սիմոնյանի նամակը՝ Հայկոյին

Ոչինչ երբեք չի կիսել մեր հոգիները․ Անահիտ Սիմոնյանի նամակը՝ Հայկոյին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ 48 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հայկոն։ Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, իր Instagram-ի էջում Հայկոյին ուղղված նամակ է հրապարակել։

«Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես … ես գիտեմ, որ դու միշտ մոտ կլինես և կհուշես, թե ինչպես վարվել Արմանի հետ, քանի որ միայն դու ես հասկանում նրա լեզուն… դու հաշտեցնում էիր մեզ՝ ասելով, որ երկու երեխա ունես։ Երբ վիճում էինք նրա հետ, միայն դոu էիր կարողանում հաշտեցնել մեզ։ Զանգում էր ինձ ու ասում․

-Ան, անկախ ամեն ինչից, քնքուշ եղիր, համբուրիր նրան։ Հետո զանգահարում էիր Արմանին՝ ասում՝ մայրդ ճիշտ է, գնա ու համբուրիր նրան, որովհետև որպես տղամարդ առաջին քայլը դու պետք է անես։ Չնայած մեր մեջ եղած  թյուրըմբռնումներին, մենք միշտ միասին ենք եղել։ Ոչինչ երբեք չի կիսել մեր հոգիները։ Դու արթնացել ես, զանգահարել ինձ, ես արթնացել եմ, զանգահարել եմ քեզ, և մինչև քո վերջին օրերը մենք զգացել ենք, որ աշխարհում ավելի հարազատ չկա և չի կարող լինել, չի կարող լինել որևէ մեկը, ով կիսելու է մեր ուրախությունը կամ ցավը։

Այնպես որ, ոչ ոք չի կարող հասկանալ և զգալ այն ցավը, որն իմ սրտում ընդմիշտ սպի կդառնա։  Ես չեմ կարող մեր երեխային նվիրել այն հույզերը, որոնք դու տվել ես նրան, քանի որ ձեր կապն այլ էր։ Դուք, որպես մեկ ամբողջություն էիք սիրում միմյանց ու կատակում, որ ես նորից խանդում եմ։ Ես ձեր սիրո հանդեպ խանդով ապրեցի ամբողջ կյանքում, բայց քո ներկայությամբ․․․  Եթե  կարողանայի օգնել քեզ, բայց չկարողացա։ Ներիր ինձ, որ ոչնչով չկարողացա քեզ օգնել քեզ»,-ասված է նամակում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+