Բելգիայի զարգացման համագործակցության գործակալության ջանքերով Հայաստան է ուղարկվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 187 200 հազար դեղաչափ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Gavi.org» կայքէջը, այս մասին հայտնել է Բելգիայի խոշոր քաղաքների զարգացման եւ քաղաքականության ոլորտում համագործակցության նախարար Մերիամե Կիտիրը:
«Համավարակը հաղթելու միակ միջոցը միջազգային համագործակցությունն է: Այս շաբաթ COVAX նախաձեռնության միջոցով Բելգիան AstraZeneca-ի 187 200 դեղաչափ է ուղարկում Հայաստանին: Ոչ ոք ապահով չի լինի, քանի դեռ բոլորը ապահով չեն»,- ասել է Մերիամե Կիտիրը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







