Ուսուցիչների ու պրոֆեսորադասախոսական կազմի պատվաստումը հոկտեմբերի 1-ից կլինի պարտադիր։ Այս մասին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց այսօր՝ Armenia Today-ի հարցին ի պատասխան։
Նա նշեց, որ պարտադիր ասվածը ֆիզիկական պարտադրանքը չէ։ Պարզապես ուսուցիչը կամ դասախոսը կմտնի դասարան, եթե պատվաստված է կամ ունի կորոնավիրուսի բացասական արդյունքը հաստատող փաստաթուղթ։ Առայժմ ուսանողներն ու աշակերտներն ազատված են այդ պարտադրանքից։
Նախարարը գիտակցության կոչ արեց հանրությանը՝ նշելով, որ պետք է գնալ ու պատվաստվել, քանի որ այնպիսի պատվաստման ցածր մակարդակ, ինչպիսին Հայաստանում է, ոչ մի տեղ չկա։ Նախարարը բերեց Անգլիայի օրինակը, որտեղ բնակչության 90 տոկոսն է պատվաստվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







