Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:30

Հիմա էլ հրդեհը շարունակվում է․ ո՛չ հնարավոր է անասունը վաճառել , ո՛չ՝ խոտ գնել նրանց համար․ Հակոբ Ավետյան

Հրդեհից տուժել է ողջ համայնքը։ Արոտավայրերի հիմնական մասերը հրդեհվեցին․ խոտհարքերը, որոնք պետք է գյուղացիները բերեին, նույնպես այրվել են։ Մարդիկ զրկվել են իրենց ձմեռվա պաշարից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը։

Նա նշեց, որ անասնապահությունն այսօր լուրջ խնդիր է։ Մսի գինն իջել է 1100-1200 դրամ։

«Մարդիկ ո՛չ կարող են անասունները ծախել, ո՛չ կարող են 2 200 դրամով խոտ առնել, որ կով պահեն։ Կովի գնից շատ ծախս է արվում անասունի վրա»,- ասաց համայնքապետը։

Նա նաև նշեց, որ շրջանառվող 40 հեկտար տարածքը վերջնական չի։ Կարճ ժամանակ անց այրման տարածքը կարող է ավելանալ, քանի որ այս պահին էլ հրդեհը շարունակվում է։

Եթե չկա արոտավայր, անասունի ինքնարժեքն ավելին է, քան եկամուտը, ապա անասնապահությունը, ըստ Ավետյանի, հարցականի տակ է։

Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ համայնքապետն ասաց, որ ինքն անձամբ անհանգստացած է կարտոֆիլի բերքահավաքով, քանի որ ունի 220 հեկտար կարտոֆիլ, իսկ տվյալ տարածքները թշնամու թիրախի տակ են։

Մտահոգություն է անգամ երեխաներին դպրոց ուղարկելու հարցը։ Դպրոցները նույնպես թշնամու ուղիղ թիրախի տակ են։ Թշնամին էլ տմարդի է ու անկանխատեսելի։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+