Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:12

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առնվազն մինչև նոյեմբերի 11-ը որևէ համերգ չի կազմակերպվելու. Արտակ Բեգլարյան

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առնվազն մինչև նոյեմբերի 11-ը որևէ համերգ չի կազմակերպվելու։ Այս մասին գրել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Վերջին օրերին կրկին թեժացել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համերգի կազմակերպման հարցը՝ վերստին հասարակությունը բաժանելով երկու մասի: Կուզեի մի քանի կետով անդրադառնալ այդ հարցին.

1. Նախ, երբ ես նշանակվեցի պետական նախարար, դեռևս հունիսին ընդհանուր կանոնը քննարկեցինք ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ, և ես նրան ցուցում տվեցի, որ առնվազն մինչև նոյեմբերի 11-ը Վերածննդի հրապարակում որևէ համերգ չկազմակերպվի ու չթույլատրվի՝ անկախ դրա բնույթից, հեղինակից ու բովանդակությունից: Այդ որոշման նպատակն այն է, որ քանի դեռ 2020թ. պատերազմի զոհերի տարին չի լրացել, մենք խոշորամասշտաբ համերգային միջոցառումներ չպետք է կազմակերպենք՝ հաշվի առնելով հասարակության մեջ ընդունված բարոյական կանոններն ու արժեքները: Կարծում եմ՝ այդ առումով մեկ տարին ողջամիտ ժամկետ է հանրային նման միջոցառումների սահմանափակման համար:

2. Այս որոշումը կայացրել ենք ոչ միայն այն պատճառով, որ մենք էլ ենք այդպես կարծում, այլև հատկապես այն նպատակով, որ կանխենք հասարակության մեջ երկպառակտում խթանող միջադեպերն ու վեճերը: Ակնհայտ է, որ այս հարցի շուրջ երկու հակընդդեմ դիրքորոշումներ ունեցող ստվար խմբեր կան, որոնք ունեն նաև ողջամիտ փաստարկներ, սակայն, անկախ օբյեկտիվ ու սուբյեկտիվ փաստարկներից, այս զգայուն իրավիճակում հանրային համերաշխության երաշխավորումը մեր հիմնական նպատակն է: Այդ մոտեցումը տեղին ու բարոյական է հատկապես այն պայմաններում, որ դրան ընդգծված կողմ են մեր զոհված հերոսների բազմաթիվ հարազատներ ու այլ քաղաքացիներ, և մենք իրավունք չունենք դեմ գնալ նրանց հույզերին:

3. Միանշանակ է, որ զոհերի հիշատակը հարգում են պատշաճ գործողություններով, ոչ թե՝ անգործությամբ, և յուրաքանչյուր անձ պատասխանատու է իր վարքի համար: Այո, կան բազմաթիվ դրական ու բացասական դրսևորումներ մասնավոր կյանքում, սակայն պետությունը, որպես հանրային կյանքի գլխավոր դերակատար ու կարգավորող, պարտավոր է ցուցաբերել որոշակի զսպվածություն՝ մեր հասարակության արժեքներին համապատասխան:

4. Անդրադառնալով Անդրեի համերգի թեմային՝ ասեմ, որ գլխավոր խնդիրը ոչ արդյունավետ հաղորդակցությունն էր լիազոր մարմինների հետ: Մասնավորապես, տվյալ հարցով զբաղվել է մշակույթի ոլորտում որևէ լիազորություն չունեցող պաշտոնատար անձ ու մարմին, և ԿԳՄՍ նախարարն ու ես պլանավորվող համերգի մասին տեղեկացել ենք հայտարարության տարածումից օրեր անց՝ օգոստոսի 5-ին: Պետական մարմինների լիազորությունների ու պատշաճ հաղորդակցության հարցը մենք լուծել ու լուծելու ենք ներքին հաղորդակցության միջոցով, և այդ առումով ավելացնելու բան չունեմ իմ հրապարակային խոսքում: Ես նույն օրը զանգահարել եմ Անդրեին, հարցը քննարկել նրա հետ ու առաջարկել համերգը տեղափոխել Ստեփանակերտի մշակույթի ու երիտասարդության պալատ: Եվ այդ նույն առաջարկը կանեի, եթե Անդրեի փոխարեն մեկ այլ (ներառյալ՝ աշխարհահռչակ) մշակութային գործիչ լիներ:

5. Այս երկու օրը ծավալված հանրային քննարկումների ընթացքում հնչել են բազմաթիվ վիրավորական արտահայտություններ տարբեր անձանց հանդեպ, ինչի առթիվ կուզեի հորդորել բոլորին զերծ մնալ որևէ մեկի արժանապատվությունը վիրավորելուց և հանրային հաղորդակցությունը պահել բարձր էթիկական մակարդակում: Անկախ կարծիքների տարբերությունից՝ պետք է հարգել դիմացինի կարծիքը: Նույնը վերաբերում է մշակույթի ոլորտի գործիչների հանդեպ վերաբերմունքին. անկախ ճաշակի տարբերություններից՝ հարկ է հարգել յուրաքանչյուր գործչի արվեստն ու արժանապատվությունը: Համոզված եմ, որ շատերի կողմից սիրված Անդրեն որևէ նպատակ չի ունեցել անհարգալից կերպով վերաբերվելու զոհերի հարազատներին, ընդհակառակը՝ որոշել է իր ներկայությամբ ու արվեստով սատար կանգնել իր հայրենակիցներին:

6. Հ.Գ. Ամեն դեպքում, կարծում եմ, մշակութային զուսպ միջոցառումները ավելի քան անհրաժեշտ են այս իրավիճակում, որպեսզի հնարավոր լինի հոգևոր սննդի միջոցով գոնե որոշ չափով մեղմել մեր ժողովրդի ցավերը և մղել արարման, ստեղծագործման ու կյանքի շարունակման: Այդ անհրաժեշտությունն առկա է առաջնահերթորեն հենց զոհերի հարազատների համար»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+