Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:08

Կառաուլ էինք, հանկարծ սկսեցին կրակել․ ի՞նչ են պատմում վիրավորում ստացած զինծառայողները

Այսօր գիշերվանից Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում սկսված փոխհրաձգության հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները տեղափոխվել են ՀՀ ԶՈՒ զինվորական հոսպիտալներ։

«Կառաուլ էինք կանգնած, մառախուղ էր, մութ էր, միանգամից սկսեցին կրակել։ Կրակել եմ, բայց շատ ի վիճակի չէի»,- ն«Զինուժ»-ի հետ զրույցում նշել է ժամկետային զինծառայող Դավիթ Ղազարյանը։

«Սովորական ծառայություն էինք իրականացնում, հանկարծակի սկսեցին կրակել, մենք նրանց համարժեք պատասխան տվեցինք, ապաքինվելուց հետո նորից պատրաստ եմ շարունակել ծառայությունս»,- այս մասին նշել է մեկ այլ ժամկետային զինծառայող Անդրանիկ Ալեքսանյանը։

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը տեղեկություններ է հաղորդել վիրավորում ստացած զինծառայողների վիճակի մասին։ «Մեկ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է, երկու վիրավորի վիճակը բավարար է, մեկինը՝ միջին ծանրոության։ Մեկ վիրավոր արդեն 10։30 տեղափոխվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ, ընթանում է վիրահատություն»,- նշել է Օհանյանը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ գիշերը՝ ժամը 3:40-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում։

Ըստ ՊՆ-ի՝ ժամը 9։20-ի դրությամբ, ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+