Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:23

Ազդեցություն հետազոտական անաչառության վրա. Ադրբեջանը փողեր է ուղղում Օքսֆորդի համալսարանին

Բրիտանական Times Higher Education (THE) ամսագիրը հոդված է հրապարակել Օքսֆորդի համալսարանի հետազոտական կենտրոններից մեկին Ադրբեջանի կողմից գումար տրամադրելու մասին, ինչը կարող է ազդել հետազոտությունների անաչառության վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրող  Դեյվիդ Մեթյուսն իր հոդվածում նախ նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամներից մեկը Օքսֆորդի համալսարանի՝ Ադրբեջանն ուսումնասիրող  հետազոտական կենտրոններից մեկի խորհրդի անդամ է, ինչը շահերի հնարավոր բախում է կրթության ոլորտում:

«Հայ գիտնականների խումբը մտահոգություն է հայտնում, որ 2018 թվականին հիմնադրված Օքսֆորդի Նիզամի Գյանջավի կենտրոնը չբացահայտված աղբյուրից ստացված 10 միլիոն ֆունտ սթեռլինգի նվիրատվությամբ, կարող է անտեսել Ադրբեջանում հայկական ժառանգության ուսումնասիրությունը, որը այդ երկրի կառավարությունը փորձում է ջնջել»,- նշված է հոդվածում:

Նվիրատվությունը միջնորդել է Ալիևի քենին՝ Նարգիզ Փաշաևան: Մոսկվայի պետական համալսարանի Բաքվի մասնաճյուղի ռեկտոր, պրոֆեսոր Փաշաևան օքսֆորդյան այս կենտրոնի յոթ հոգանոց խորհրդի անդամ է:

«Փաշաևան որոշում է, թե որ դիմորդները կստանան կրթաթոշակ Ադրբեջանն ու ընդհանրապես տարածաշրջանն ուսումնասիրելու համար»,- հավելում է հոդվածագիրը:

ԱՄՆ-ում Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի ակադեմիական տնօրեն Մարկ Մամիկոնյանը մտահոգիչ է համարում այն փաստը, որ Օքսֆորդի Նիզամի Գյանջավի կենտրոնը ստեղծվել է առեղծվածային ծագման մեծ նվիրատվության շնորհիվ՝ անհատի միջոցով, որն առավելագույն սերտ կապեր ունի Ադրբեջանի ղեկավարների հետ:

«Տասնամյակներ շարունակ գիտնականներն ու լրագրողներն ահազանգել են Ադրբեջանի տարածքում հայկական խաչքարերի, պատմական հայկական գերեզմանների, եկեղեցիների ոչնչացման մասին:

Մտահոգվելու հիմքեր կան այն հավանական ազդեցության շուրջ, թե ինչպես կփաթեթավորվի Հարավային Կովկասի անցյալի և ներկայի ուսումնասիրությունը, այսինքն` ինչ է ներառվելու, ինչը՝ ոչ, և որ ուժերն են ազդելու այդ առերևույթ ակադեմիական որոշումների վրա»,- ասել է Մարկ Մամիկոնյանը:

Հիմնադրամը ներկայացված է որպես «Անգլո-ադրբեջանական ընկերակցության» նախագիծ, մի մարմին, որտեղ պրոֆեսոր Փաշաևան համանախագահ է, և որի նպատակն է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը: Չնայած հիմնադրամի կայքն այլևս գործունակ չէ, այն հովանավորների թվում նշում էր Լոնդոնում Ադրբեջանի դեսպանին:

Օքսֆորդի խոսնակներից մեկը նշում է, որ Օքսֆորդի նվիրատվությունների վերստուգիչ հանձնաժողովը տեղեկացվել է այս նվիրատվության սկզբնաղբյուրի մասին, որը կառավարությունից չէ, բայց այլ տեղեկություններ աղբյուրի վերաբերյալ չի հայտնում:

Ըստ ԱՄՆ-ի «Ժողովրդավարության ազգային հիմնադրամի» Կովկասյան ծրագրերի ավագ համակարգող Էլսպեթ Սաթերսի, որը նախազգուշացրել է արևմտյան համալսարաններին ինքնակամ նվիրատվությունների մասին, միանգամայն ճիշտ է կասկածի տակ դնել, թե որտեղից են գալիս այդ միջոցները:

Պրոֆեսոր Փաշաևան մեկնաբանության խնդրանքը թողել է անպատասխան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+