Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման գործընթացը լավ է ընթանում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է ինչպես Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի, այնպես էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեջբերում է РИА Новости-ն։
«Գիտեք, որ եռակողմ պայմանագրերը կնքվել են նախագահ Պուտինի բուռն մասնակցությամբ, դրանց իրագործումը ևս իրականացվում է Պուտինի բուռն մասնակցությամբ: Նա մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ: Այժմ մենք գործ ունենք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հետ»,- ասաց Պեսկովը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







