Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:07

Ի աջակցություն Մանվել Փարամազյանի՝ Քաջարանում ստորագրավաք է սկսվել․ ԶԼՄ

Երկու ամսով կալանավորված Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի աջակիցները ստորագրահավաք են նախաձեռնել՝ ի պաշտպանության նրա։ Այս մասին հայտնում է «Առավոտը»։

Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանին կալանավորել են հուլիսի 10-ին՝ խարդախության եւ ընտրակեղծիքներ կատարելու մեղադրանքով։ Փարամազյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

«Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ներքոստորագրյալ բնակիչներս ցավով ու անհանգստությամբ ենք ընդունել համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կալանավորման մասին իրողությունը։ Անկախ մեր քաղաքական կողմնորոշումից՝ միահամուռ կերպով կարող ենք փաստել, որ Քաջարան համայնքը վերափոխվել է Մանվել Փարամազյանի ղեկավարման շրջանում։ Համայնքում իրականացվել են բազմաթիվ բարեկարգման ու վերանորոգման աշխատանքներ, բացվել են անչափահասների կրթելուն ուղղված բազմաթիվ մշակութային, մանկավարժական ու մարզական կենտրոններ։ Իրականացվել են բազմաթիվ սոցիալական ծրագրեր։ Անձամբ Մանվել Փարամազյանի միջամտությամբ օգնություն ու օժանդակություն են ստացել համայնքի անապահով ու կարիքավոր շատ ընտանիքներ։

Չի եղել մի դեպք, երբ նրա ղեկավարմամբ համայնքապետարան դիմած որեւէ քաղաքացի արհամարհանքի արժանանա, կամ քաղաքացու բարձրացրած որեւէ հարց օրինական լուծում չստանա։ Մանվել Փարամազյանը մեր համայնքի մարդկային դեմքն է։ Անուրանալի է Մանվել Փարամազյանի դերը 44- օրյա պատերազմի օրերին։ Մենք՝ Քաջարանի բնակիչներս հրավիրում ենք մեր համաքաղաքացիներին եւ համագյուղացիներին մասնակցելու ստորագրահավաքին՝ ի աջակցություն Մանվել Փարամազյանի։ Սույն ստորագրահավաքով ՀՀ պատկան մարմիններից պահանջում ենք ազատ արձակել մեր համայնքապետին»,–ասված է աջակիցների հայտարարության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+