Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:22

Ադրբեջանն իր արարքների անպատժելիության պտուղներն է քաղում․ ռազմական փորձագետ

Ադրբեջանական կողմն այլևս համոզված է, որ իր կողմից ցանկացած սադրանքի հայկական կողմը համարժեք չի պատասխանելու։ Այդպես եղավ Սյունիքում, այդպես եղավ Գեղարքունիքում։ Այդպես կարող է, և ամենայն հավանականությամբ, կլինի նաև հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում, ինչպես եղավ, մասնավորապես, Երասխի հատվածում։ Armenia Today-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հերթական սադրանքին։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ էր գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Միջադեպի հետևանքով հայ զինծառայող է զոհվել։ Հիշեցնենք նաև, որ երեկվանից կորել է կապը ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի երկու հայ զինծառայողների հետ։

«Ադրբեջանն իր արարքների անպատժելիության պտուղներն է քաղում։ Հայկական կողմի պետական կառույցների ոչ համարժեք կեցվածքը գայթակղում է Ադրբեջանի ղեկավարությանը նման քայլերի դիմելու տեսանկյունից։ Առավել ևս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության առաջիկա ծրագրերի մեջ Հայաստանի որոշ մարզերից որոշակի տարածքների բռնազավթման նպատակ կա։ Այդ սադրանքները շարունակվելու են հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում։ Մասնավորապես՝ Նախիջևանի սահմանակից շրջաններում, նաև Տավուշի մարզում։ Եվ հետևանքը լինելու է այն, որ ՀՀ տարածքում կարող են կրկին հայտնվել Ադրբեջանի ԶՈւ-երի ստորաբաժանումներ և զինծառայողներ։ Իսկ հայկական կողմը, լավագույն դեպքում, ոչ համարժեք հոդվածով կարող է դիմել ՀԱՊԿ-ին ու հետո պետական ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող պատասխանատու անձանց շուրթերով բողոքել, թե, իբրև, ՀԱՊԿ-ը համարժեք կեցվածք չի դրսևորել»,- ասաց Հայկ Նահապետյանը՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների այս վարքագիծը պատասխանատվությունն իրենց վրայից մի կողմ նետելու քաղաքականության տրամաբանության մեջ է։

«Պատասխանատվությունն իրենց վրայից մի կողմ նետելու համար ուղղակի և անուղղակի ասում են, թե մեղավորը, մասնավորապես, ՀԱՊԿ-ն է։ Պատերազմում մեղավոր են բոլորը՝ բացի Փաշինյանից և իր վարչակազմից։ Սադրանքների դեպքում կրկին բոլորը մեղավոր են՝ բացի իրենցից, մինչդեռ թիվ մեկ պատասխանատուն ՀՀ օրվա իշխանություններն են»,- ասաց Նահապետյանը։

Անդրադառնալով սադրանքներին՝ նա հավելեց․

«Սադրանքները մարտավարական նշանակություն ունեն։ Ադրբեջանը փորձում է լուծել Տիգրանաշենի, այն է՝ Քյարքիի և այդ գյուղի հարակից տարածքի, ներառյալ նաև կարևոր միջպետական ճանապարհի վրա հսկողություն ունենալու խնդիրը։ Իսկ ինչո՞ւ Երասխում, որովհետև հարակից տարածք է նշված բնակավայրը, որի նկատմամբ Ադրբեջանը կոնկրետ դիրքորոշում ունի՝ ուզում է վերցնել այդ տարածքն ու միջպետական ճանապարհը։ Չի բացառվում, որ օրեր հետո սադրանքներ լինեն նաև Նախիջևանի և Հայաստանի այլ հատվածներում։ Եթե հայկական կողմը համարժեք պատասխան չտվեց, մենք կորցնելու ենք բոլոր ուղղություններով՝ լինի՛ Նախիջևանին սահմանակից տարածքներում, թե՛ Տավուշում, թե՛ Գեղարքունիքում, թե՛ Սյունիքում»։

Ինչ վերաբերում է լայնածավալ գործողությունների հնարավորությանը՝ Հայկ Նահապետյանը մի քանի բաղադրիչ առանձնացրեց ու նշեց․

«Ադրբեջանը համոզված է, որ ռազմական առավելություն ունի։ Բացի այդ, պատերազմից հետո Թուրքիայի ու Պակիստանի հետ թվով տասը լայնածավալ ռազմական զորավարժություններ է անցկացրել։ Այսինքն՝ Ադրբեջանը պատրաստվում է շարունակել իր ռազմական ագրեսիան՝ այս անգամ արդեն ՀՀ-ի նկատմամբ։

Երկրորդ հանգամանքը, որը կարող է զսպել ու խանգարել Ադրբեջանին և Թուրքիային կյանքի կոչել իրենց նկրտումները, ՌԴ-ի հետ ՀՀ-ի ռազմաքաղաքական համագործակցությունն է։ Խոսքը, մասնավորապես, պայմանագրերի մասին է։ Կանխարգելիչ գործոն են ՀԱՊԿ անդամակցությունը, 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ու հայ-ռուսական համատեղ զորախումբը։ Եթե աշխարհաքաղաքական այլ իրողությունների պայմաններում այդ գործոնը սկսի չաշխատել, իսկ այսպիսի տարբերակ սկզբունքորեն չեմ բացառում, ապա թուրք-ադրբեջանական միացյալ զորախմբերն իրենց դաշնակիցների հետ կարող են ագրեսիա իրականացնել ՀՀ-ի նկատմամբ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+