Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:36

Պետք չէ ստեղծել տպավորություն, թե ընտրությունները համակարգված կերպով կեղծվել են. Դավիթ Խաժակյան

Պետք չէ ստեղծել տպավորություն, թե ընտրությունները համակարգված կերպով կեղծվել են միայն այն պատճառով, որ արդյունքները մեր պատկերացումներին չեն համապատասխանում։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։

«Այս մի քանի ժամվա ընթացքում տեսա տասնյակ գրառումներ, որոնք կապված են որոշ տեղամասերի վերահաշվարկի արդյունքների հետ։ Նախ ակնհայտ է մի բան, որ շրջանառվել է election.am (elections-ի փոխարեն) կայքէջ, որը կտրուկ տարբերվող պատկեր է ներկայացրել։

Իմ ունեցած տեղեկություններով վերահաշվարկը, որն իրականացվել է այսօր որոշ տեղամասերում՝ քանակապես մեծ չէ և օբյեկտիվորեն չէր կարող հանգեցնել քվեների մեծ տարբերության։ Տեսել եմ հատուկենտ գրառումներ, որոնք ակնհայտ է, որ տեղամասային հանձնաժողովի թերացման արդյունք են և արտացոլվել են վերջնական արձանագրություններում։ Բայց եթե քվեաթերթիկներն իրենց տրցակները չեն փոխել, նշանակում է խնդիրը տեխնիկական է և ոչ դիտավորյալ։ Վերահաշվարկը հենց սրա համար է»,-նշել  է Խաժակյանը։

Ըստ Խաժակյանի՝ պետք չէ ստեղծել տպավորություն, թե ընտրությունները համակարգված կերպով կեղծվել են միայն այն պատճառով, որ արդյունքները մեր պատկերացումներին չեն համապատասխանում։ «Պետք չէ արհեստականորեն սասանել մարդկանց հավատը ընտրություններով բան փոխելու հարցում»,-նշել  է նա։

Խաժակյանը նշել է նաև, որ այս ընտրություններում իր համար ամենամտահոգիչը եղել է զինվորների ուղղորդված քվեարկությունը, որի փաստերը առնվազն քննության առարկա դարձնելու համար բավարար են։ «Եթե դա հիմնավորվի, ապա այդ տեղամասի արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն։ Բայց ակնհայտ է, որ դա ընդհանուր պատկերի վրա չի կարող էական ազդեցություն թողնել։ Պարտությունը պետք է արժանապատվորեն ընդունենք»,-ընդգծել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+