Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:59

Ընտրությունների արդյունքները մեզ համար անսպասելի էին․ Ռոբերտ Քոչարյան 

Ընտրությունների արդյունքները մեզ համար անսպասելի էին․ Ռոբերտ Քոչարյան 

Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել  270 հազար ընտրողներին, որոնք վստահել են ու հավատացել են մեզ։ Ես ուղղակի հպարտ եմ, որ նման ընտրազանգված ունենք։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ,  «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ 

«Պետք է խոստովանեմ, որ ընտրությունների արդյունքները անսպասելի էին մեզ համար։ Կարծում եմ՝ անսպասելի էին նաև շատերի համար, առաջին հերթին այն պատճառով, որ բոլոր հարցումներն այլ պատկեր էին ցույց տալիս։ Մենք ենթադրում ենք, որ եղել են ակնհայտ խախտումներ, մենք տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում, դրա համար դիմելու ենք ՍԴ՝ ընտրությունների արդյունքները քննարկելու համար»,-ասաց նա՝ նշելով, որ բոլոր նյութերը հավաքագրվում են։

«Համոզված եմ, որ այն մանդատը, որը ստացել է այս իշխանությունը, այս իշխանության վստահության մանդատը չէ։ Մեր բոլոր հանդիպումները շատ ավելի մարդաշատ ու էներգետիկայով ավելի հզոր էին, քան իշխանության բոլոր հավաքները։ Այնուամենայնիվ, այստեղ աշխատեց նախկին իշխանությունների վերադարձի գործոնը։ Մենք չկարողացանք կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր ու հատկապես գյուղական վայրերում բավականին քիչ հանդիպումներ ենք ունեցել։ Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում.

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+