Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:55

Պարզապես հոսանքն է անջատվել․ քաղտեխնոլոգը՝ ՔՊ-ի հաղթանակի մասին

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփելու նպատակով Armenia Today-ը կապ հաստատեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։ Հարցին, թե ի՞նչ տեղի ունեցավ երեկ, ինչո՞ւ կանխատեսումները չիրականացան՝ պատասխանեց․

«Պարզապես հոսանքն է անջատվել Հայաստանի մի շարք քաղաքներում, ինչպիսիք են Գյումրին, Վանաձորը, Ապարանը, Արթիկն ու Դիլիջանը»։

Մեր դիտարկմանը, թե իշխանությունը շտապել է հոսանքի անջատման մեջ մեղադրել ընդդիմությանը՝ նշելով, որ նախկինները հին ու ծանոթ մեթոդներով քվեաթերթիկների լցոնումներ են կատարել՝ ազդելով ընտրությունների արդյունքի վրա՝ Բադալյանն ասաց․

«Հոսանքի անջատման գործընթացը եղել է Վրաստանից, իսկ այդ երկրի վրա շատ այլ երկրներ ունեն ազդեցություն։ Հաստատ Հայաստանի ընդդիմությունը չէ։ ՀԷՑ-ը տեղեկացրեց,որ ՀՀ էներգետիկ համակարգը  անջատման հետ առնչություն չունի»,-նշեց  Բադալյանն՝ ավելացնելով, որ պատահական չէ հենց այդ քաղաքների հոսանքազրկումը․

«Որտեղ «Հայաստան» դաշինքը առավել շատ ձայներ կարող էր հավաքել, այնտեղ էլ եղել է անջատում։ Չէր կարող լույսն անջատվել Սյունիքում, քանի որ տարօրինակ կլիներ, եթե հյուսիսային քաղաքներում չանջատվեր, իսկ Սյունիքում անջատվեր։ Մանավանդ, որ Սյունիքում այդքան մեծ «նկարչության» հնարավորություն չկար»,- ընդգծեց Բադալյանը։

Քաղտեխնոլոգը նշեց, որ «Հայաստան» դաշինքը պետք է ապացուցի, որ անջատումն ազդել է ընտրությունների արդյունքի վրա, եթե ոչ, ապա կվերածվի շարքային ընդդիմության։

Անդրադառնալով ՔՊ-ի՝ միանձնյա կառավարություն ձևավորելու կասկածներին, որոնք հնչեցրել են ռուսական ԶԼՄ-ները, մասնագետն ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում ճշմարտությանը։

«Չանցնողների ձայները՝ մոտ 20%, ևս բաշխվելու են ընդհանուր արդյունքների վրա։ Հետևաբար Փաշինյանը կարող է միանձնյա ղեկավարել՝ լրացնելով այս պահին պակասող 0,08 %-ը»,- նշեց նա։

Բադալյանի խոսքով՝ եթե ապացուցվի էլեկտրամատակարարման դադարեցման ազդեցությունը քվեարկության վրա, ապա տվյալ տեղամասերում քվեարկությունն անվավեր կճանաչվի և համապատասխան ընթացակարգով նոր ընտրություններ կկազմակերպվեն։

Արաքսյա Սնխչյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+