Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:56

Ընտրություններին մասնակցող ուժերից որն ինչքա՞ն գումար է ծախսել նախընտրական հիմնադրամներից

Ընտրություններին մասնակցող ուժերից որն ինչքա՞ն գումար է ծախսել նախընտրական հիմնադրամներից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հասանելի են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի ու ելքերի վերաբերյալ տվյալները, որոնք տրամադրվել են Կենտրոնական բանկի կողմից։ Տվյալները հունիսի 11-ի դրությամբ են։

Armenia Today-ը ԿԸՀ կայքից տեղեկանում է, որ «Քարոզարշավին ամենաքիչ ծախսերն արել է «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ ծախսելով շուրջ 476 754 հազար դրամ։ Համեմատաբար քիչ են ծախսել նաև «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը (1 447 080 դրամ), «Հայոց հայրենիք» կուսակցությունը (1 000 000 դրամ), «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը (1 495 350 դրամ)։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ծախսել է 60 հազար դրամ։

Քարոզարշավին նշված ժամանակահատվածում որևէ գումար չեն ծախսել «Քաղաքացու որոշում», «Վերելք կուսակցությունը», «Ազատական» կուսակցությունը, ինչպես նաև «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը։ «Ազգային օրակարգ» կուսակցությունը ծախսել է 3 057 000 դրամ։

ՔՊ-ն  ծախսել է 168 մլն դրամ: «Հայաստան» դաշինքը  ծախսել է 166 մլն դրամ, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 133 մլն դրամ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ծախսել է 55 մլն դրամ: ԼՀԿ-ն  ծախսել է 25,8 մլն դրամ։

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ծախսել է 48 932 100  դրամ։ ՀԱԿ-ը՝ 34 491 920 դրամ։ «Բաբաջանյան-Շիրինյան» ժողովրդավարների դաշինքը ծախսել է 18 869 020 դրամ։ «Դեմոկրատական» կուսակցությունը ծախսել է 13 409 371 ՀՀ դրամ։  Քաղաքական ուժերը նախընտրական հիմնադրամներ են ներդրել  ընդհանուր առմամբ՝ 961,5 մլն դրամ, որից առայժմ  697,6 մլն դրամ է ծախսվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+