ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 16-ին Գյումրի կատարած այցի ավարտին հանդիպել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։
Այս մասին հայտնել են «Հայաստան» դաշինքից։
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը և Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ՝ հունիսի 15-ին հանդիպել էին «Հայաստան» դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբում:
Ավելի վաղ Կարեն Կարապետյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ իր աջակցությունը հայտնելով Ռոբերտ Քոչարյանին։ Նա կոչ է արել ընտրողներին առաջիկա ընտրություններում քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







