«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
Ինչպես հիշում եք «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դիմել դատարան:
ԳՈՎԱԶԴ01:05Իմանալ ավելին
ԿԸՀ-ն մերժել էր Զարթոնքի դիմումը:
Այսօր՝ 16.06.2021թ. ժամը 22:00-ին (Երևանի Գ.Նժդեհի 23 հասցեում) ՀՀ վարչական դատարանը, հինգ դատավորի կազմով, քննության է առնելու «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումը:
Վարչական դատարանը երրորդ անձ է ներգրավել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







