Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:05

Գյումրեցի աղջնակը հրաշքով է ողջ մնացել․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բացառիկ վիրահատություն է արվել

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հերթական բացառիկ վիրահատությունն է արվել։ Փրկվել է փոքրիկ Նանեի կյանքը: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։

Գյումրեցի աղջնակը հրաշքով է ողջ մնացել. ներարգանդային կյանքում պտղի մոտ պարանոցի գոյացություն (տերատոմա) է հայտնաբերվել:

Նանեի մայրը պատմում է, որ 29 շաբաթական հղի է եղել, երբ հերթական ստուգման ժամանակ բժիշկներն ասել են, որ պտուղը խնդիրներ ունի ու պետք է հեռացվի, սակայն ծնողները չեն ցանկացել գնալ այդ քայլին:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագետների զննությամբ պտուղը մնացել է, կինը ծննդաբերել է:
ԲԿ–ի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը պատմում է, որ երբ պտղի մոտ ախտորոշվել էր պարանոցի գոյացություն, արդեն պտուղը չէր կարելի հեռացնել, քանի որ մեծ էր։ Առաջին հերթին մասնագետները զրուցել են ծնողների հետ, ասել` ինչ է սպասվում, զգուշացրել` հեշտ չի լինելու։

«Երեխայի շնչափողի մեջ ծնվելուն պես խողովակ է անցկացվել, քանի որ գոյացությունը կոկորդն ու շնչափողը խեղել էր։ Իրականում բավական բարդ գործ էր, երեխայի կյանքին ամեն վայրկյան վտանգ կարող էր սպառնալ, նա կարող էր խեղդվել: Բարդ ու երկարատև վիրահատության է ենթարկել։ Արդյունքում գոյացությունն ամբողջությամբ հեռացվել է։

Պարզվել է, որ գոյացությունը ձգվում է շնչափողի առաջնային պատից մինչև ըմպան։ Նանեին այժմ կերակրում են գաստրիոստոմիկ խողովակի միջոցով, շնչում է տրախիոստոմիկ խողովակի միջոցով: Վերականգնման պրոցեսը երկար կարող է տևել»,- պատմում է Դալլաքյանը։

7 ամիս շարունակ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում անցկացնելուց հետո Նանեն արդեն դուրս է գրվել, բայց բժիշկների հսկողության ներքո է։ Դալլաքյանը վստահեցնում է` երեխայի մոտ դրական դինամիկա կա։ Փոքրիկն արդեն ճանաչում է իր հարազատներին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+