Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:14

Փորձում են վարկաբեկել ընտրություններում հիմնական խաղացողներին․ Արման Աբովյան

Բացառված է ԲՀԿ-ի և իշխող ուժի միջև կոալիցիայի ձևավորումը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։

«Կրկնում եմ՝ բացառված է, որ մենք ինչ- որ կոալիցիաներ կազմենք, իսկ ով տարածում է այդ լուրերը, գլուխը պատին է տալիս։ Այս ամենի նպատակը մեկն է՝ մեր ձայներից փախցնեն՝ ցույց տալով, որ մենք գնում են համագործակցության այն ուժի հետ, որի  հրաժարականը մենք ամենառաջինն ենք պահանջել։ Ովքեր հավատում են այդ խոսակցություններին, խորհուրդ կտամ  հիշել, որ դեռ  2020 թվականի հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանը պահանջեց, որ այս իշխանությունը հեռանա։ Ժողովուրդ ջան մի հավատացեք այդ խոսակցություններին։ Դա բոլորիս, այդ թվում՝ նաև Գագիկ Ծառուկյանի սկզբունքային որոշումն է»,- նկատեց Արման Աբովյանը։

Նրա համոզմամբ՝ ԲՀԿ-ն ընտրություններում հաղթելու է և Կառավարություն ձևավորելու։

Հարցին՝ արդյոք «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա՞ իր ակնկալած 60 տոկոս քվեն, Աբովյանն արձագանքեց՝ «Շատ բան են ակնկալում, բայց հակառակն է  ստացվում։ Ինչ իրենք ակնկալում են, ուղիղ հակառակն է լինում»։

Անդրադառնալով շրջանառվող այն տեղեկությանը, թե ԲՀԿ-ի անունից հանդես եկող կանայք փորձել են ընտրակաշառք առաջարկել, Արման Աբովյանը պարզաբանեց, որ այս տարբերակով փորձում են վարկաբեկել հիմնական խաղացողներին, իսկ ԲՀԿ-ն հիմնական հավակնորդներից է։  

«Մենք ընտրակաշառք չենք բաժանում և չենք բաժանելու, մենք հարգում են մեր ընտրողներին»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+