Հասարակությունը սպասում է այսօր խոստացած բացահայտումներին: Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Անցել է Սերժ Սարգսյանի տված 24 ժամը և Փաշինյանը Հայաստանի երրորդ նախագահին ուղղված մեղադրանքների մասով՝ կոռուպցիա, կազինո, թալան, ապացույց չհրապարակեց:
«Քիչ առաջ Գեղարքունիքի մարզում հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հրապարակեց մի ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ Նիկոլը դիտավորյալ տապալել է բանակցային պրոցեսը, այդ քայլով պատերազմ է բերել հայ ժողովրդի գլխին, Ռուսաստանին շարունակում է մեղադրել ապրիլյան պատերազմի մեջ»,- գրել է Աշոտյանը՝ հավելելով, որ խոստացված տեսանյութը կհրապարակի շուտով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







