Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:50

Ռուս քաղաքագետները բացատրել են Փաշինյանի էմոցիոնալ հայտարարությունները

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ քայլերը  և նախընտրական քարոզարշավի ընթացքում հուզական հայտարարություններն ի ցույց են դնում նրա դիրքերի կորուստը, կարծում են ռուս փորձագետները:

Ավելի վաղ Փաշինյանը սպառնացել էր կադրային զտումներ անցկացնել խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում, դրանք կանդրադառնան պետական կառավարման ոլորտի այն աշխատակիցներին, որոնց նա համարում է «տրոյական ձիեր»: Չորեքշաբթի օրը նա կրկնել է մեկ օր առաջ իր որդուն Ադրբեջանում պահվող բոլոր հայ զինվորականների հետ փոխանակելու առաջարկը։

Ինչպես РИА новости-ին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Պրիտչինը, «իմպուլսիվ քայլերը, հայտարարությունները արշավի վերջին փուլում առաջին հերթին կապված են դիրքերի կորստի հետ»:

«Փաշինյանը էմոցիոնալ է արձագանքում գործող կարգի փոփոխությանը, այնուամենայնիվ, նա դիտարկվել է որպես անվերապահ առաջնորդ, իսկ այսօր կորցրել է իր առավելությունը և դա նրա մոտ նյարդային վիճակ է ստեղծում, որովհետև Նիկոլ Փաշինյանի համար պարտվելը շատ լուրջ հարված կլինի նրա քաղաքական ուժին և շատ առումներով կարող է խաչ քաշել նրա ապագայի վրա», — նշեց քաղաքագետը:

ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Յուլիա Նիկիտինան կարծում է, որ հունիսի 20-ի ընտրություններից առաջ հիմնական քաղաքական ուժերը, ամենայն հավանականությամբ, սպառել են ռացիոնալ փաստարկների լիմիտը: «Ընդ որում, երկու կողմից էլ, այդ թվում ՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից, քանի որ վերջին ժամանակներս նա հիմնականում դիմում է զգացմունքներին, ինչ-որ վառ կերպարներ է օգտագործում», — ասել է Նիկիտինան РИА новости-ին:

Նա նշել է, որ «քաղաքական ընդդիմախոսներն այս պահին հայտնվել են հոգեբանական որոշակի ծուղակում, որից դժվար է դուրս գալ»։ «Ես այդ հայտարարություններն ու իրադարձությունները չէի դիտարկի որպես ռացիոնալ քաղաքականության մաս, այլ ավելի շուտ այն կարելի է դիտարկել որպես հայ հասարակության հոգեվիճակի հետեւանք», — հայտարարել է քաղաքագետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+