Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:09

Քարոզարշավն ուղեկցվում է իշխանությունների կողմից բացահայտ ստերով. «Պատիվ ունեմ» դաշինք

Քարոզարշավն ուղեկցվում է իշխանությունների կողմից բացահայտ ստերով. «Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը վստահեցնում է, որ իրենք անում են ամեն ինչ, որ հանրային լարվածությունը չսրվի: Այս մասին հայտնել է Դավիթ Հարությունյանը, որը ներկա իշխանությունների գործելաոճն անվանել ոչ քաղաքակիրթ: Ըստ նրա՝ վարչապետի պաշտոնակատարի, գործող իշխանության վարկանիշն ընկնում է:

«Կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում այն փաստը, որ վարկանիշը գահավիժում է: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նա ասում է մտքեր, որոնք առաջացնում են տասնյակ նոր հարցեր, ստիպված յուրաքանչյուր անգամ նա փորձում է դա կոմպենսացնել՝ բռնության կոչեր հնչեցնելով և այլն»,- ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով հարցին, թե «Պատիվ ունեմ» դաշինքն ինչ է անում, որ հանրային լարվածությունն այդ աստիճան չսրվի՝ նա ասաց. «Մենք անում ենք ամեն ինչ, որ չսրվի: Եթե ուշադրություն դարձնեք մեր քարոզարշավին, մեր լիդերների խոսքին, ապա երբևէ չեք լսի բռնության կամ հաշվեհարդարի կոչեր: Ավելին՝ ես այս պահին չեմ լսել նմանատիպ հաշվեհարդարի կոչ «Հայաստան» դաշինքի լիդերներից: Այնպես, որ մենք ամեն ինչ անում ենք, որ դա տեղի չունենա: Լարվածության կոչը  միակողմանի է, իշխանական ուժն է, որ այսօր սփռում է ատելության մթնոլորտ»:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի  առաջարկը՝ վարչապետի պաշտոնակատարի որդուն գերիների դիմաց փոխանակելու մասին, քննադատությունների է արժանացել՝ Հարությունյանը կարծիքով գործող իշխանությանը գերիների խնդիրը չի մտահոգում, այդ հարցը մատնել է անտարբերության: Նա նշեց, որ օրինակ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ բոլոր հարցերին անդրադարձ է կատարված շատ հստակ ժամանակացույցով, բայց գերիների հարցին անդրադարձել են շատ ընդհանուր տերմինաբանությամբ:

«Գերիներին մատնել են անտերության: Եվ շատ զարմանալի է, որ այս պարագայում պետք է սպասել 7 ամիս՝ մինչև հասարակությունից հնչեին  այդ հարցերը, մինչև Սերժ Սարգսյանը հստակ բարձրացներ այն հարցը, որը վաղուց է կախված օդում, թե ինչու է այս իշխանությունն այդ աստիճան անտարբեր գերիների ճակատագրի նկատմամբ, որ Նիկոլ Փաշինյանն արձագանքեր դրան»,-ասաց Հարությունյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+