Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:27

Նողկում եմ երկու ձեռքով բարևողներից և կեղծ ժպտացողներից․ Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը հրապարակել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությունը, որում ասվում է․

«Իմ ամբողջ գիտակցական կյանքում ցանկացել եմ,որ Արցախը դառնա օրենքի երկիր: Մի մարդ, որ հինգ անգամ ընտրվել է խորհրդարանի պատգամավոր և զբաղեցրել Աժ բոլոր պաշտոնները, ընդ որում կան պաշտոններ՝ մի քանի անգամ: ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար, երիտասարդ, խոստումնալից քաղաքական գործիչ Դավիթ Գալստյանը անարդարացի է:

Արցախի  Ազգային ժողովն առաջնորդվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջներին համաձայն: Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը մայիսի 25-ին ներկայացրել էր հրաժարականի դիմում, որի հիման վրա նույն օրը ես՝ որպես Արցախի   ԱԺ նախագահ, հանդես եմ եկել հայտարարությամբ, որում ասված էր. ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ  Վահրամ Բաղդասարյանը մայիսի 25-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Կարծում եմ՝ ավելի քան մեկ տարվա համատեղ աշխատանքի ընթացքում պետք է հասկանայիք, որ ես նեղ շրջանակների շահերի սպասարկող չեմ: Դա կփաստեն նաև ԱՀ և ՀՀ բոլոր ժամանակների ղեկավարները: Եթե նեղ շրջանակների սպասարկող լինեի՝ ԱՀ մեծահարուստների շարքին կդասվեի: Նողկում եմ երկու ձեռքով բարևողներից և կեղծ ժպտացողներից:

Ես ընդդիմանում եմ 2020թ. նոյեմբերի 10-ից հետո ստեղծված իրողություններին և առկա իրականությանը, բայց ոչ երբեք՝ գերագույն դատարանի որոշմանը. գերագույն դատարանի որոշումը բեկանման ենթակա չէ:Գերագույն դատարանի որոշման մասին պաշտոնապես տեղեկացված չէինք:

Ես նվիրված եմ ընդհանուր շահերին, ոչ թե՝ անձի: Ի դեպ՝ դուք անձամբ տեղյակ եք, որ 2020թ. աշնանը՝ պատերազմի օրերին նույն Արթուր Թովմասյանը հայտարարություններով հանդես էր եկել բոլոր խմբակցությունների շահերը պաշտպանողի անունից: Օրենքով սահմանված կարգով և ժամկետում հարցին ընթացք կտրվի «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի կողմից ընտրված պաշտոնատար անձի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին պաշտոնապես տեղեկացվելուց հետո»:

Հիշեցնենք, որ ԱՀ Գերագույն դատարանը մայիսի 31-ին ժամը 17:00-ին հրապարակել է որոշում, համաձայն որի Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին ԱՀ Ազգային Ժողովի 2021թ. փետրվարի 4-ի որոշումը ճանաչվել է հակասահմանադրական։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+