Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:22

Ազատամուտի տարածքների կորստի դեպքում բնակիչները կզրկվեն նաև կենսապահովման միջոցներից. Էդգար Էլբակյան (տեսանյութ)

«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզ: Նշենք, որ  «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ն հիմնել են թուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Էդգար Էլբակյանը:  

Նախաձեռնության նպատակն է լրագրողական ուղևորության խմիջոցով  լուսաբանել ՀՀ Տավուշի մարզի այն հատվածները, որոնք ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից կապիտուլյացիոն երկրորդ համաձայնագրի ստորագրման դեպքում կարող են օկուպացվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից, հայտնվել վերջինիս նշանառության տակ և/կամ հայաթափվել։ Լրագրողական ուղևորության նպատակն է տեղի բնակչության, հանրության լայն շրջանակների և որոշում կայացնողների գիտությանը հասցնել գոյանալիք սպառնալիքները, ինչպես նաև կանխել դրանք։

Armenaia Today-ի նկարահանող խումբը ևս Տավուշում է: Ուղևորության առաջին կանգառը սահմանամերձ Ազատամուտ համայնքն է:

«Եթե հիմք վերցվի, այսպես ասած, GPS -ային սահմանագծումը, իսկ եթե ավելի կոռեկտ՝ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին թողարկման քարտեզը, ապա սա ստացվում է սահմանագիծ՝ բուն ՀՀ-ի և նախկին ադրբեջանական անկլավներից Բարխուդարլուի միջև»,-լրագրողների հետ զրույցում ասաց Էդգար Էլբակյանը՝ նշելով, որ վերոնշյալի իրականացման դեպքում երեք շենքեր կմնան Ադրբեջանի տարածքում:

«Մեր թիկոնքում կա մի շենք, որը  պետական  նշանակության է: Այդ դեպքում այն վերածվելու է սահմանային շենքի՝ իր բոլոր հետևանքներով»,-ասաց նա: 

Ազատամուտը, քաղաքագետի  խոսքով, խորհրդային տարիներին  եղել է բանավան, իսկ այժմ բնակիչների համար եկամտի հիմնական աղբյուր են ծառայում այգիները:

«Այսինքն, բացի նրանից, որ այս տարածքի կորուստն անվտանգային նշանակություն կունենա, ու նաև հերթական հարվածը կլինի պետական ու ազգային ինքնությանը, ազատամուտցիներն անգամ կենսապահովման միջոցներ էլ չեն ունենա»,-հավելեց Էդգար Էլբակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+