Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:08

ԱԽ քարտուղարը հայտնել է, թե ինչ փուլում է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հարցով ՀԱՊԿ-ին դիմելու գործընթացը

«Սահմանին դեռևս լարվածությունը պահպանվում է։ Դրա մասին մենք ՀԱՊԿ-ին տեղյակ ենք պահել»,-այս մասին «Հանրային» հ/ը-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ում տեղյակ են, որ  հնարավոր է ցանկացած պահին գոյություն ունեցող լարվածությունը գա վերահսկողությունից։

Գրիգորյանը հայտնել է, որ ՊՆ-ն ընդհանուր իրավիճակի, միջադեպերի մասին տեղեկատվությունը փոխանցում է հանրությանը, և դա լինելու է շարունակական։ «Ինֆորմացիան, որ պարբերաբար մեդատիրույթում շրջանառվում է, ադրբեջանական կողմից է նետվում։ Երբեմն ընդդիմությունն էլ է օգնության հասնում ադրբեջանական կողմին։ Ես որոշակի համբերության կոչ եմ անում հանրությանը, մինչև իրավիճակը կշտկվի»,-նշել է Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի արձագանքի ուշացմանը, Գրիգորյանը նշել է, որ գործընթաց է սկսվել, հայկական կողմը շարունակում է ակնկալել, որ ՀԱՊԿ-ն իր առաքելությունը կկատարի։ «Պրոցեսն այն փուլում է, որ պետք է լինի ՀԱՊԿ անդամ երկրների ՊՆ նախարարների կոմիտեի հանդիպում, այնուհետև այդ երկրների ԱԽ քարտուղարների խորհրդի հանդիպում։ Մենք այնուհետև կշարունակենք գործընթացը։ ՀԱՊԿ-ը նաև պարտավորույուն ունի առաքելություն ուղարկելու հակամարտության գոտի, որպեսզի ծանոթանա իրավիճակին»,-հայտնել է ԱԽ քարտուղարը։

Գրիգորյանը նշել է, որ ՌԴ նախագահը ևս կիսում է այն մոտեցումը, որ Ադրբեջանը պետք է լքի Հայաստանի տարածքը։

Հիշեցնենք, որ շարունակում է լարված մնալ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի և Սիսիանի հատվածներում։ Ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ներխուժել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք և հրաժարվում են դուրս գալ։ Հայկական կողմը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Մի շարք երկրներ նույնպես դատապարտել են ադրբեջանական կողմի գործողությունները։ 

ՌԴ ԱԳՆ-ն որպես հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության երկարաժամկետ լուծում տեսնում է սահմանների անհապաղ դելիմիտացիան։

Նախօրեին ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել հայկական զինուժի ուղղությամբ, ինչի արդյունքում հայկական կողմն ունի մեկ զոհ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+