Մայիսի 23-ին` ժամը 15։19-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաբերդ գյուղի դաշտամիջյան հատվածում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Քարաբերդ — Սարակապ դաշտամիջյան ճանապարհի մոտ 3-րդ կմ-ին այրվում է «Ford Transit» (վարորդ՝ Վ․ Ե․, ծնված 1987 թ․) մակնիշի ավտոմեքենան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:59-ին, մարվել՝ 16:02-ին։ Այրվել է ավտոմեքենան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






