Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:18

Իրավիճակն անհանգստացնող է ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի և Վայքի սահմաններին․ Վարդանով

Իրավիճակն անհանգստացնող է ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի և Վայքի սահմաններին․ Վարդանով

Իրավիճակն անհանգստացնող է ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի և Վայքի սահմաններին։ Ադրբեջանցիները լկտի պահվածք են դրսևորում ամենուր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ՈՄԱ» կազմակերպության հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը։

Նա նկատեց, որ, ցավոք, մեր պետությունը, մեր ռազմական գերատեսչությունը արցախյան պատերազմից հետո դեռևս չի հասցրել ոտքի կանգնել և չի կարողանում համարժեք պատասխան տալ, ուստի անհրաժեշտ է ոչ թե փնովել Պաշտպանության նախարարությանը, այլ պետք է օգնել նրան։ Վարդանովն ասաց, որ իրենց տղաները տեղակայված են սահմանի տարբեր հատվածներում և նշանառության տակ են պահում ադրբեջանցիների զինվորականներին։ Նա հաստատեց այն մասին լուրերը, որ մեր տղաները ծեծի են ենթարկվել ադրբեջանցիների կողմից, որովհետև նրանք 2-3 անգամ ավելի շատ են եղել։

Վովա Վարդանովը համոզված է, որ այս ամբողջ պատմությունը չէր լինի, եթե մեր սահմանին կանգնած զինվորականները կրակ բացեին։ Նա նշեց, որ իշխանության կեցվածքն էական չէ և իրեն չի հետաքրքրում, քանի որ ցանկացած կառույց, այդ թվում՝ ՊՆ-ն պետք է կատարի իր գործառույթը։ Օրենք կա, որում գրված է, որ ագրեսիայի դեպքում զինվորը պետք է կրակի առանց վերադասի հրամանի, սակայն մեր զինվորը զգուշացել է, ռիսկի չի գնացել։

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+