Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:04

Այս իշխանության օրոք աճել է միայն աղքատությունն ու գերեզմանների քանակը. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Այս իշխանության օրոք աճել է միայն աղքատությունն ու գերեզմանների քանակը. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազատության հրապարակում մեկնարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հավաքը: Դաշինքի կազմում են ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը: 

Իր ելույթի սկզբում ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ այսօր  դաշինքի ձևավորման մեկնարկն են տալիս:

«Երկիրը կանգնած է ծայրահեղ մարտահրավերների առջև և այդ մարտահրավերները հիմնականում կապված են անվտանգության սպառնալիքների հետ: Երկիրն ունի կառավարման  և տնտեսական ճգնաժամ: Երկրում ակնհայտ է նաև ինքնության ճգնաժամը: Պետք են ուժեր ու մարդիկ, որոնք բավարար փորձ ունեն  նման մարտահրավերներ հաղթահարելու համար:

Ինչո ՞ւ ես:

Ես ունեմ մեծ կառավարման փորձ ճգնաժամային իրավիճակներում, ունեմ կուտակված փորձ և գիտելիքներ անվտանգության, պաշտպանության համակարգում, ունեմ փորձ նաև տնտեսական ճգնաժամ հաղթահարելու հարցում: 

Ինչո ՞ւ  ՀՅԴ-ն:

Որովհետև այն կուսակցությունն է, որն աշխարհով մեկ պայքարել ու պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար: Սա այն  կուսակցությունն է,  որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ:

Ինչո՞ւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը:

Որովհետև Սյունիքն այսօր ներկա սպառնալիքների էպիկենտնրոնն է ՀՀ-ի համար: Սյունիքից է կախված մենք գործոն, թե մկցորդ ենք մնալու այս տարածաշրջանում: Այստեղ վտանգները լուրջ են: Սյունիքը մեր այս պահի պայքարի սիմվոլն է»:

Ռ. Քոչարյանը հաջորդ հարցադրումն արեց.  «Ինչո՞ւ պետք է այս իշխանությունը հեռանա: Այս իշխանությունը հանդիսանում է մեր պարտության խորհրդանիշը, մեր պարտության դեմքը, ձայնը: Այսպիսի ձայնով ու դեմպքով չենք կարող կառուցել մեր երկրի ապագան: Այս իշխանությունը մեղավոր է 5000 զոհերի, 11 հազար վիրավորների ու 35 հազար անօթևան մնացած մեր հայրենկիցների համար: Այս իշխպանությունը բերում է մահ, այս իշխանությունը բերում է տառապանք ու ավերում է այն, ինչին դիպչում է: Դավաճանության ու Արցախի վաճառքի հիմնավոր կասկածը մեր ժողովրդի մոտ մնալու է այնքան ժամանակ,  որքան իշխանության մնան այս մարդիկ: Միայն իշխանափոիւթյունից հետո է հնարավոր հարցերին պատասխանել: Այս իշխանությունը հետևողականորեն քանդում է երկրի տնտեսությունը: Այս իշխանության օրոք աճել է աղքատությունը, արտաքին պարտքը, ներդրումները գրեթե զրոյացել են: Այս իշխանության օրոք երեք տարում աճել են միայն աղքատությունն ու գերեզմանների քանակը»: 

Ռոբերտ Քոչարյանը մանրամասն ներկայացրեց իրենց ուժի առաջնահերթությունները:

«Խոստանում ենք միայն այն, ինչ ի վիճակի ենք անել։ Մենք կառուցելու ենք երկիր, որով յուրաքանչյուր հայ կկարողանա հպարտանալ, մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն և բարգավաճում, վստահ եղեք՝ ամեն ինչ լավ է լինելու»,-հավելեց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+