Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:34

Այս պահի դրությամբ Հայաստանում մոտ 3000 քաղաքացի է պատվաստվել, ինչը փոքր ցուցանիշ է. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

Այս պահից սկսած  18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար պատվաստումը հասանելի է: Կառավարությունը, կարևորելով կորոնավիրուսի դեմ պայքարը, օր առաջ հնարավորություն է ընձեռել, որ մեր բոլոր քաղաքացիները պատվաստվեն և մենք ունենանք բավարար հանրային իմունիտետ, ի վերջո, բնականոն կյանքին վերադառնալու համար: Այս մասին Կառավարության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում նշել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: 

Նա նշել է, որ բավական հեշտացրել են պատվաստման գործընթացը:

«Անկախ նրանից, թե որտեղ եք կցագրված, կարող եք զանգահարել ձեր նախընտրած պոլիկլինիկա, հերթագրվել և անվճար պատվաստվել կորոնավիրուսի դեմ»,-շեշտել է Ա. Ավանեսյանը:

Նա հայտնել է, որ հաջորդ շաբաթվանից քաղաքի բանուկ հատվածներում կլինեն մոբիլ խմբեր, որոնք հնարավորինս հասանելի կդարձնեն պատվաստումը:

Իսկ թե ինչո՞ւ մարդիկ չեն գնում մասսայական պատվաստումների՝ նա նշել է. 

«Հիվանդությունը, վարակը, դրա բուժումը, ցավոք, շատ դեպքերում  քաղաքական շահարկումների, մանիպուլյացիաների, մարդկանց մոտ նաև անհարկի վախեր ներշնչելու գործընթացներ են դառնում: Այնուամենայնիվ, Հայաստանի հետագա վարկանիշի, ինչպես նաև զարգացման համար խիստ կարևոր է ապահովել պատվաստման լավ ցուցանիշներ: Այս պահի դրությամբ Հայաստանում մոտ 3000 քաղաքացի է պատվաստվել, ինչն, իհարկե, փոքր ցուցանիշ է»:

Նախարարի պաշտոնակատարը չի բացառել, որ  հետագայում պատվաստումներ չանցած քաղաքացիները կարող են խնդիր ունենալ երկրից հեռանալու և երկիր վերադառնալու հետ: 

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+